ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«25» դեկտեմբերի 2007թ. |
N 721 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 405 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 11-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի և սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառումն ապահովելու մասին» թիվ 405 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում «2008 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «2009 թվականի հունվարի 1-ը» բառերով,
բ) որոշման 4-րդ կետում «2008 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «2009 թվականի հուլիսի 1-ը» բառերով,
գ) որոշմամբ հաստատված կարգի՝
8-րդ կետի «ա» ենթակետից հանել «կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի» բառերը,
10-րդ կետի «բ» ենթակետում «հաշվառված» բառը փոխարինել «հաշվառվող» բառով,
13-րդ կետում «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով,
16-րդ կետում «2008 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «2008 թվականի ապրիլի 1-ը» բառերով,
22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Սույն կարգի 7-րդ կետն ուժի մեջ է մտնում 2008 թվականի մայիսի 1-ից, 12-րդ կետը՝ 2009 թվականի հուլիսի 1-ից, 14-րդ կետն՝ 2008 թվականի հունվարի 1-ից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից, իսկ 1-ին կետի «գ» ենթակետի առաջին և երրորդ մասերը՝ 2008 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |