Համարը 
ՀՕ-55-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.10.01-2022.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 17.10.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
29.09.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.10.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.10.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԱՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2022 թվականի

սեպտեմբերի 29-ին

 

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ

ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-78-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) 3-րդ կետում նշված հարկման ընդհանուր համակարգում, առևտրի հարկի և (կամ) հաստատագրված վճարների համակարգերում գործող անհատ ձեռնարկատերերը դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.

 

մինչև 2 400 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում

18 000 ՀՀ դրամ

2 400 001-ից մինչև 6 000 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում

24 000 ՀՀ դրամ

6 000 001-ից մինչև 12 000 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում

48 000 ՀՀ դրամ

12 000 001 ՀՀ դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում

120 000 ՀՀ դրամ

»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում «հաշվեգրված» բառը փոխարինել «(ստացված)» բառով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2022թ. հոկտեմբերի 14

Ստեփանակերտ

ՀՕ-55-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 հոկտեմբերի 2022 թվական