Համարը 
ՀՕ-64-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.10.01-2022.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 17.10.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
29.09.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.10.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.10.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2022 թվականի

սեպտեմբերի 29-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2008 թվականի դեկտեմբերի 17-ի Վարչական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին և 1.2-րդ մասեր․

«1․1․ Այն դեպքերում, երբ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա պատշաճ ծանուցում է համարվում Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ծանուցագիր տեղադրելը։

1.2. Իրավաբանական անձանց ծանուցումը կատարվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով։».

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ծանուցագրերը ուղարկվում են անձի նշած հասցեով, իսկ նման հասցե նշած չլինելու դեպքում` սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված հասցեով, ընդ որում, սույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված դեպքերում ծանուցագիրը միևնույն ժամանակ հրապարակվում է Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մաս.

«5.1. Դատավարության մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները համարվում են պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ նրանք ծանուցվել են «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով՝ ինտերնետի միջոցով անհատական ծանուցման համար նախատեսված կարգով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2022թ. հոկտեմբերի 14

Ստեփանակերտ

ՀՕ-64-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 հոկտեմբերի 2022 թվական