Համարը 
ՀՕ-65-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.10.01-2022.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 17.10.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
29.09.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.10.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.10.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 26-րդ հոդվածի դրույթների գործողությունը՝ ոչ հանրային միջոցներից ֆինանսավորված հասարակական կազմակերպությունների մասով, տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2022 թվականի

սեպտեմբերի 29-ին

 

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» 2020 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-9-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 24.

Կազմակերպության գործունեության հաշվետվությունը

 

1. Կազմակերպությունը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնում է գործունեության տարեկան հաշվետվություն։

2. Կազմակերպության գործունեության տարեկան հաշվետվությունը ներառում է հետևյալ տեղեկատվությունը.

1) Կազմակերպության լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը (ենթակա է հրապարակման կազմակերպության կողմից համապատասխան նշման դեպքում), պետական գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը և պաշտոնական ինտերնետային կայքը (առկայության դեպքում).

2) գործադիր մարմնի ղեկավարի անունը և պաշտոնը.

3) կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան և նպատակները.

4) Կազմակերպության անդամների (հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ), ինչպես նաև այն կամավորների (հաշվետու տարվա ընթացքում) թիվը, որոնց աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը.

5) հաշվետու տարվա ընթացքում գումարված ժողովների քանակը.

6) հաշվետու տարվա ընթացքում իրականացված ծրագրերի անվանումը և համառոտ նկարագրությունը (վայր, նպատակ, կարգավիճակ).

7) տարեկան մուտքերի (դրամական և (կամ) գույքային) ընդհանուր գումարը.

8) օգտագործված դրամական միջոցները և (կամ) շարժական, անշարժ գույքը.

9) հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու տեսակի և դրա արդյունքում ստացված շահույթի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը։

3. Այն Կազմակերպությունները, որոնց գույքի ստացման աղբյուրը հաշվետու տարվա ընթացքում հանդիսացել են հանրային միջոցները (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցները), ապա նրանց գործունեության տարեկան հաշվետվություններում, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունից բացի, ներառվում է՝

1) հանրային դրամական միջոցներով իրականացվող ծրագրի անվանումն ու վայրը, ծրագրի կարգավիճակը (ավարտված կամ ընթացքի մեջ) և տեղեկատվություն դրանց մասին (նպատակ, հիմնական արդյունքներ).

2) հանրային դրամական միջոցների տարեկան մուտքերի (դրամական և (կամ) գույքային) ընդհանուր գումարը՝ ըստ ստացման աղբյուրների.

3) հանրային դրամական միջոցների և (կամ) տրամադրված գույքի օգտագործումը, ծախսերը:

4. Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակելու սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը: Կազմակերպությունն իրավունք ունի Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակելու նաև իր գործունեության ցանկացած արդյունքի վերաբերյալ տեղեկություններ կամ նյութեր։ Սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը պահպանվում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ժամկետում, որը չի կարող հինգ տարուց պակաս լինել:

5. Սույն հոդվածով նախատեսված հաշվետվության օրինակելի ձևը, հրապարակման և ներկայացման կարգը հաստատում է Լիազոր մարմինը:»:

 

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում «երկու միլիոն և ավելի» բառերը փոխարինել «տասը միլիոն և ավելի, իսկ ոչ հանրային միջոցներից՝ հինգ միլիոն և ավելի» բառերով, իսկ «հանրային միջոցներից ֆինանսավորման մասով» բառերը հանել:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 26-րդ հոդվածի դրույթների գործողությունը՝ ոչ հանրային միջոցներից ֆինանսավորված հասարակական կազմակերպությունների մասով, տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2022թ. հոկտեմբերի 14

Ստեփանակերտ

ՀՕ-65-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 հոկտեմբերի 2022 թվական