ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 17 հոկտեմբերի 2022թ. |
N 1131-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 10-ի «Գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 884-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշմամբ սահմանված NN 1, 2 և 3 հավելվածների 4-րդ կետերից հետո լրացնել նոր 4.1-ին կետեր.
«4.1. Հանձնաժողովը կարող է գումարել արտահերթ նիստ: Հանձնաժողովի արտահերթ նիստ կարող է գումարվել Արցախի Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ: Արտահերթ նիստը մայիսի 1-ից հետո դիմողների համար պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա հունիսի 20-ը, իսկ նոյեմբերի 1-ից հետո դիմողների համար՝ ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 20-ը: Հանձնաժողովի արտահերթ նիստի աշխատակարգը սահմանվում է սույն կարգի 4-րդ կետի համաձայն:».
2) որոշմամբ սահմանված N 1 հավելվածի 5-րդ կետում «Սույն կարգի 4-րդ կետի համաձայն մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը ներկայացված դիմումների մասով նախարարության կողմից Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների նախագծերը պաշտոնապես շրջանառության մեջ կարող են դրվել ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը, իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումների մասով՝ ոչ ուշ, քան տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «Սույն կարգի 4-րդ և 4.1-ին կետերի համաձայն՝ մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը և հունիսի 20-ը ներկայացված դիմումների (դիմողների) մասով նախարարության կողմից Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների նախագծերը պաշտոնապես շրջանառության մեջ կարող են դրվել ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը և հուլիսի 1-ը համապատասխանաբար, իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը և դեկտեմբերի 20-ը ներկայացված դիմումների մասով՝ ոչ ուշ, քան տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը և դեկտեմբերի 30-ը համապատասխանաբար» բառերով.
3) որոշմամբ սահմանված N 2 հավելվածի 5-րդ կետում «Սույն կարգի 4-րդ կետի համաձայն մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը ներկայացված դիմումների մասով նախարարության կողմից Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների նախագծերը պաշտոնապես շրջանառության մեջ կարող են դրվել ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը, իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումների մասով՝ ոչ ուշ, քան տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «Սույն կարգի 4-րդ և 4.1-ին կետերի համաձայն՝ մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը և հունիսի 20-ը ներկայացված դիմումների (դիմողների) մասով նախարարության կողմից Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների նախագծերը պաշտոնապես շրջանառության մեջ կարող են դրվել ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը և հուլիսի 1-ը համապատասխանաբար, իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը և դեկտեմբերի 20-ը ներկայացված դիմումների (դիմողների) մասով՝ ոչ ուշ, քան տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը և դեկտեմբերի 30-ը համապատասխանաբար» բառերով.
4) որոշմամբ սահմանված N 3 հավելվածի՝
ա. 3-րդ կետում «5-րդ կետի» բառերը փոխարինել «6-րդ կետի» բառերով,
բ. 5-րդ կետում «Սույն կարգի 2-րդ կետի համաձայն մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը ներկայացված դիմումների մասով նախարարության կողմից Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների նախագծերը պաշտոնապես շրջանառության մեջ կարող են դրվել ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը, իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումների մասով՝ ոչ ուշ, քան տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «Սույն կարգի 4-րդ և 4.1-ին կետերի համաձայն՝ մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը և հունիսի 20-ը ներկայացված դիմումների (դիմողների) մասով նախարարության կողմից Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների նախագծերը պաշտոնապես շրջանառության մեջ կարող են դրվել ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը և հուլիսի 1-ը համապատասխանաբար, իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը և դեկտեմբերի 20-ը ներկայացված դիմումների (դիմողների) մասով՝ ոչ ուշ, քան տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը և դեկտեմբերի 30-ը համապատասխանաբար» բառերով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հոկտեմբերի 2022 թվական