Համարը 
N 1133-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.10.01-2022.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 18.10.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
17.10.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.10.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.10.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 10-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 2022թ.

N 1133-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012

ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 10-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերը՝ ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 10-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման վերնագրում, որոշմամբ սահմանված N 1 հավելվածի վերնագրում «ՉԱՓԵՐԸ» բառից հետո «՝ ԸՍՏ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ» բառերը հանել, իսկ «ԿԱՐԳԸ» բառից հետո լրացնել «,ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ» բառերը.

2) որոշման նախաբանում ««Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 341-րդ, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածների համաձայն» բառերը փոխարինել «Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 70-րդ հոդվածի 7-րդ մասը, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքի 4-րդ հոդվածը» բառերով, իսկ «զինվորական կենսաթոշակ չստացող՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հավասարեցված անձանց սոցիալապես աջակցելու նպատակով» բառերը՝ «ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 3-րդ կետով» բառերով.

3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «չափերը» բառից հետո «՝ ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների» բառերը հանել.

4) որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը և NN 2 և 3 ուղղ. հավելվածները ուժը կորցրած ճանաչել.

5) որոշման 1.1-ին կետում «օրենքի» բառից առաջ «Արցախի Հանրապետության» բառերը հանել, իսկ ««Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»» բառերով.

6) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում և որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի» բառերով.

7) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն» բառերով.

8) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝

ա. 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Սույն կարգով սահմանվում են զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի (այսուհետ՝ պարգևավճար) չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը:»,

բ. 2-րդ կետի 1-ին ենթակետում «սոցիալական ապահովության պետական» բառերը փոխարինել «աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն»» բառերով,

գ. 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «23 տարին» բառերը փոխարինել «26 տարին» բառերով,

դ. 11-րդ կետում «դրամական օգնություն» բառերը փոխարինել «պարգևավճար» բառով,

ե. 15-րդ կետում «օրենքի» բառից առաջ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը հանել,

զ. 23-րդ կետի 5-րդ ենթակետում «մասին տեղեկանքը» բառերից հետո լրացնել «(համաձայն 1 և 2 ձևերի)» բառերը,

է. 24-րդ կետից հետո լրացնել 1 և 2 ձևերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1133-Ն որոշման

 

 

Ձև 1

 

______________________

(մարմնի անվանումը)

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԶՈՀՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Զինծառայող

_____________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

Ծնվել է

_____________________________________________________________________________

(օրը, ամիսը, տարեթիվը)

Բնակվել է

_____________________________________________________________________________

 (հասցեն)

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

(զոհվելու (մահանալու, անհայտ կորչելու) օրը, ամիսը, տարեթիվը, պատճառը)

_________________________________________________________________________________________

(կազմը և զինվորական կոչումը)

Տեղեկանքը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 10 -Ն որոշմամբ սահմանված պարգևավճար նշանակելու համար` զոհված զինծառայողի ընտանիքի անդամներից մեկին:

 

 

Տեղեկանքը տրամադրող

 

ստորաբաժանման անվանումը

________________________________________________

Ստորաբաժանման ղեկավար

________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

___ ___________

____ _______________20__ թ.

Կ.Տ.

 

 

Ձև 2

 

______________________

(մարմնի անվանումը)

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ՝ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ

ԴԵՊՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ, ՍԱԿԱՅՆ

ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՉՍՏԱՆԱԼՈՒ

 

Տրվում է

_____________________________________________________________________

(մահացած զինծառայողի ընտանիքի անդամի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը)

առ այն, որ նա

_________________________________

(մահացած զինծառայողի անունը, ազգանունը)

__________________________։

(ընտանիքի անդամի ազգակցական կապը)

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի

____ -րդ

(կետը)

և 22-րդ հոդվածի

_______________________________

(հղում համապատասխան մասին և (կամ) կետին)

համաձայն՝

 

______________________________________________

(ընտանիքի անդամի անունը և ազգանունը)

ունի կերակրողին կորցնելու

դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք, սակայն նրան կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չի վճարվում:

Տեղեկանքը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 10-Ն որոշմամբ սահմանված պարգևավճար (համաձայն Արցախի Հանրապետության օրենսդրության՝ նշանակվում է մահացած զինծառայողի ընտանիքի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող (չաշխատող), սակայն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստացող անդամին) նշանակելու համար:

 

 

Ստորաբաժանման ղեկավար

 

______________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

«____ »_____________________20____թ.

Կ.Տ.

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հոկտեմբերի 2022 թվական