Համարը 
N 1149-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.10.01-2022.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 25.10.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
21.10.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.10.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.10.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 662-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 2022թ.

N 1149-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 662-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 18-ի «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների իրականացման կարգը և սակագները հաստատելու, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության արտաբյուջետային հաշվի միջոցների օգտագործման կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության համար արտաբյուջետային հաշիվ բացելու մասին» N 662-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագրում «ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառը, իսկ 1-ին կետում «Հաստատել» բառը փոխարինել համապատասխանաբար «ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» և «Սահմանել» բառերով․

2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝

ա․ 4․1-ին կետում «Արցախի Հանրապետության բռնազավթված համայնքների, այդ թվում` Մարտունու շրջանի Ճարտար քաղաքային համայնքի և Թաղավարդ գյուղական համայնքի բռնազավթված հատվածների ու Քաշաթաղի շրջանի Բերձոր, Քարեգահ, Ներքին Սուս և Աղավնո» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների, այդ թվում` Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր, Քարեգահ, Աղավնո և Ասկերանի շրջանի Փառուխ» բառերով,

բ․ 6-րդ կետում «արդարադատության նախարարության արտաբյուջետային հաշվին» բառերը փոխարինել «պետական բյուջե» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հոկտեմբերի 2022 թվական