ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
21 հոկտեմբերի 2022թ. |
N 1150-Ն |
ք.Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 675-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Նոտարական գործողությունների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» N 675-Ն որոշման 1-ին կետում «Արցախի Հանրապետության բռնազավթված համայնքների, այդ թվում` Մարտունու շրջանի Ճարտար քաղաքային համայնքի և Թաղավարդ գյուղական համայնքի բռնազավթված հատվածների ու Քաշաթաղի շրջանի Բերձոր, Քարեգահ, Ներքին Սուս և Աղավնո» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների, այդ թվում` Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր, Քարեգահ, Աղավնո և Ասկերանի շրջանի Փառուխ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հոկտեմբերի 2022 թվական