Համարը 
ՆՀ-1612-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.11.01-2022.11.30 Պաշտոնական հրապարակման օրը 03.11.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
03.11.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
03.11.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.11.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆՀ-108-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆՀ-108-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` որոշում եմ.

 

1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-108-Ն հրամանագրի հավելվածում՝

1) 6-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արցախի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրով պետական նախարարին վերապահված են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի, արդարադատության նախարարի, արտաքին գործերի նախարարի, գյուղատնտեսության նախարարի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, քաղաքաշինության նախարարի և ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գործունեության համակարգման գործառույթներ: Պետական նախարարին վերապահված են նաև Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների՝ պետական վերահսկողական ծառայության պետի, կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի, նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի, պետական եկամուտների կոմիտեի նախագահի, պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի և ջրային կոմիտեի նախագահի գործունեության համակարգման գործառույթներ:».

2) 53-րդ և 57-59-րդ կետերում «Արցախի Հանրապետության Նախագահին» բառերից հետո լրացնել «կամ պետական նախարարին» բառերը.

3) 54-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«54. Կառավարության քննարկմանը հարցեր ներկայացնելու նպատակով Արցախի Հանրապետության օրենքների, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների, կառավարության որոշումների նախագծերի կամ այլ փաստաթղթերի վերաբերյալ եզրակացություն կամ կարծիք հայտնելու հանձնարարականներ կարող է տալ Արցախի Հանրապետության Նախագահը կամ պետական նախարարը: Արցախի Հանրապետության Նախագահի կամ պետական նախարարի հանձնարարությամբ դրանք կարող են փոխանցել Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, համապատասխան ՀԳՄ-ի ղեկավարը կամ գործերի կառավարչության պետը:».

4) 56-րդ և 63-րդ կետերում «Արցախի Հանրապետության Նախագահի» բառերից հետո լրացնել «կամ պետական նախարարի» բառերը.

5) 65-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«65. Կառավարության նիստերը հրավիրում և վարում է Արցախի Հանրապետության Նախագահը կամ պետական նախարարը:».

6) 67-րդ և 68-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«67. Կառավարության նիստերի օրակարգը հաստատում է նիստը հրավիրողը:

68. Կառավարության նիստի օրակարգում կարող են փոփոխություններ կատարվել նիստը հրավիրողի կողմից:».

7) 72-րդ և 73-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«72. Նիստը հրավիրողի որոշմամբ կառավարության նիստերն անցկացվում են Ստեփանակերտ քաղաքում, կառավարության կամ Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում:

73. Նիստը հրավիրողի որոշմամբ կառավարության նիստերը կարող են անցկացվել արտագնա:».

8) 77-րդ կետում «Արցախի Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «նիստը հրավիրողի» բառերով.

9) 87-րդ կետում «Արցախի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «նիստը հրավիրողը» բառերով.

10) 92-րդ կետում «Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ, պետական նախարարի» բառերը փոխարինել «Պետական նախարարի» բառերով.

11) 93-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«93. Կառավարության նիստում ընդունված որոշումները հաստատում է նիստը հրավիրողը:»:

 

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2022թ. նոյեմբերի 3

Ստեփանակերտ

ՆՀ-1612-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2022 թվական