ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2022 թվականի
հոկտեմբերի 27-ին |
«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փաստաբանության մասին» 2005 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-223 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին, 17-րդ, 18-րդ, 18.1-ին, 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 21-րդ, 22-րդ, 27-րդ, 37-րդ և 42-րդ հոդվածներում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով։
Հոդված 2. Օրենքի 2-րդ, 6-րդ, 19-րդ և 26-րդ հոդվածներում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական, վարչական և քրեական» բառերը փոխարինել համապատասխանաբար «Քաղաքացիական», «Քրեական», «Քաղաքացիական, Վարչական և Քրեական» բառերով։
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետում «ֆինանսների» բառից հետո լրացնել «և էկոնոմիկայի» բառերը:
Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը։
Հոդված 5. Օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ և 12-րդ կետեր.
«11) 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներից տեղահանված անձանց.
12) հոգեբուժական կազմակերպությունում հաշվառված և բուժվող հոգեկան խանգարումով տառապող անձանց:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2022թ. նոյեմբերի 8
Ստեփանակերտ
ՀՕ-73-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2022 թվական