Համարը 
 ՀՕ-74-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.11.01-2022.11.30 Պաշտոնական հրապարակման օրը 11.11.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.10.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
08.11.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.11.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2022 թվականի

հոկտեմբերի 27-ին

 

«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հոգեբուժական օգնության մասին» 2011 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-88-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախաբանում, 1-ին հոդվածի վերնագրում և տեքստում, 2-րդ հոդվածում, 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերում, 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, 6-րդ հոդվածի 2-րդ մասում, 7-րդ, 8-րդ, 17-րդ և 23-րդ հոդվածներում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 10-րդ կետերից, 4-րդ հոդվածի 3-րդ մասից և 6-րդ հոդվածի 9-րդ մասից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 21-րդ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Սահմանադրության 29-րդ» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8) ստանալու իրավաբանական օգնություն, այդ թվում` «Փաստաբանության մասին» օրենքով նախատեսված հանրային պաշտպանություն.»:

 

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.

«5. Իրավաբանական անվճար օգնությունը հոգեբուժական կազմակերպությունում հաշվառված և բուժվող հոգեկան խանգարումով տառապող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա տրամադրում է Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի նշանակած փաստաբանը:»:

 

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական» բառերը փոխարինել «Քաղաքացիական» բառով:

 

Հոդված 7. Օրենքի հավելվածի 5-րդ բաժինն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2022թ. նոյեմբերի 8

Ստեփանակերտ

ՀՕ-74-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2022 թվական