ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2022 թվականի
հոկտեմբերի 27-ին |
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սահմանադրական դատավարության մասին» 2009 թվականի մայիսի 27-ի ՀՕ-18-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը, իսկ 34-րդ հոդվածի 2-րդ և 65-րդ հոդվածի 15-րդ մասերից հանել «Արցախի Հանրապետության» բառերը:
Հոդված 2. Օրենքի 50-րդ հոդվածի 7-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», իսկ 53-րդ հոդվածի 2-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում՝ օրենքով սահմանված կարգով» բառերը փոխարինել «http://arlexis.am կայքում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով (այսուհետ՝ Քրեական օրենսգիրք)» բառերը փոխարինել «Քրեական օրենսգրքով» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2022թ. նոյեմբերի 8
Ստեփանակերտ
ՀՕ-79-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2022 թվական