Համարը 
ՀՕ-82-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.11.01-2022.11.30 Պաշտոնական հրապարակման օրը 11.11.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.10.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
08.11.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.11.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2022 թվականի

հոկտեմբերի 27-ին

 

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրաքվեի մասին» 2019 թվականի հունիսի 27-ի ՀՕ-92-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ և 8-րդ հոդվածների 2-րդ մասերից, 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում «Ազգային ժողովի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքերում, «Արցախի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»» բառերը փոխարինել «Ազգային ժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքերում, http://arlexis.am և https://azdararnkr.am կայքերում» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 14-րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 20-26-րդ, 29-32-րդ և 34-րդ հոդվածներում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական» բառերը փոխարինել «Ընտրական» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 14-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով, իսկ 16-րդ մասում «ապահովում է» բառերից հետո լրացնել «Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում գործող» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածում «Արցախի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» բառերը փոխարինել «http://arlexis.am կայքում» բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2022թ. նոյեմբերի 8

Ստեփանակերտ

ՀՕ-82-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2022 թվական