Համարը 
 ՀՕ-81-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.11.01-2022.11.30 Պաշտոնական հրապարակման օրը 11.11.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.10.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
08.11.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.11.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2022 թվականի

հոկտեմբերի 27-ին

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեխնիկական կանոնակարգման մասին» 2018 թվականի հունիսի 28-ի ՀՕ-28-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 7-րդ և 21-րդ հոդվածների 1-ին մասերում «Արցախի Հանրապետության օրենքով», «Արցախի Հանրապետության օրենքները» և «Արցախի Հանրապետության օրենքներով» բառերը փոխարինել համապատասխանաբար «օրենքով», «օրենքները» և «Օրենքներով» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» և ուժի մեջ է մտնում Արցախի Հանրապետության» բառերը փոխարինել «http://arlexis.am կայքում և ուժի մեջ է մտնում» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում «օրենքներին», իսկ 24-րդ հոդվածի 1-ին մասում «օրենքներով» բառերը փոխարինել համապատասխանաբար «օրենսդրությանը» և «օրենսդրությամբ» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2022թ. նոյեմբերի 8

Ստեփանակերտ

ՀՕ-81-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2022 թվական