ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
N 8-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 25-Ն ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի հունվարի 16-ի «Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ կազմակերպելու, անցկացնելու և որակավորում շնորհելու կարգը, դասընթացներին մասնակցելու դիմումի, ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին» N 25-Ն որոշմամբ սահմանված N 1 հավելվածի 20-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«20. Վկայականը տրվում է 3 տարի ժամկետով: Ժամկետը լրանալու դեպքում վկայականի գործողությունը դադարեցվում է: Վկայականի ժամկետը կարող է երկարաձգվել կամ կրճատվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման գործողությունը՝ ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականի ժամկետի կրճատման մասով տարածվում է 2023 թվականի մարտի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
| |
|
|
2022 թվականի նոյեմբերի 14
ք. Ստեփանակերտ |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 նոյեմբերի 2022 թվական