ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
21 նոյեմբերի 2022թ. |
N 1247-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 778-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 20-ի «Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 778-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 9-րդ և 28-րդ կետերում «Վ. Սարգսյանի 25ա» բառերը փոխարինել «Ն. Ստեփանյան 22/2» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 նոյեմբերի 2022 թվական