ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2022 թվականի
նոյեմբերի 15-ին |
«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրաքվեի մասին» 2019 թվականի հունիսի 27-ի ՀՕ-92-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 3-րդ մասի «50» և «65» թվերը փոխարինել համապատասխանաբար «30» և «45» թվերով, իսկ 4-րդ մասի «50» թիվը՝ «30» թվով:
Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասում «հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով» բառերը փոխարինել «հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2022թ. նոյեմբերի 21
Ստեփանակերտ
ՀՕ-84-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2022 թվական