ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
29 նոյեմբերի 2022թ. |
N 1266-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 463-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի ««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 463-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման նախաբանից հանել «12-րդ հոդվածի 2-4-րդ մասերին,» բառերը.
2) որոշմամբ սահմանված N 3 հավելվածում՝
ա. 2-րդ կետի առաջին նախադասությունում «հատուցման հիմնադրամին» բառերը փոխարինել «օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ)» բառերով,
բ. 2-րդ կետի 3-րդ, 7-րդ ենթակետերից և 3-րդ կետից հանել «հատուցման» բառը,
գ. 2-րդ կետի 6-րդ ենթակետում «տվյալ տարում» բառերը փոխարինել «դիմելու օրվա դրությամբ» բառերով,
դ. 2-րդ կետի 7-րդ ենթակետում «տրվում է» բառերը փոխարինել «, ինչպես նաև սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը տրվում են» բառերով,
ե. 2-րդ կետի 8-րդ ենթակետի «բ» պարբերությունում «լինելու վերաբերյալ» բառերից հետո լրացնել «՝ ըստ ամիսների» բառերը,
զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին կետ.
«2.1. Եթե դիմումատուն նաև հիմնադրամի շահառու է (հիմնադրամը նրան որպես շահառու վճարում է հատուցման գումար), ապա սույն կարգի 2-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերում նախատեսված փաստաթղթերը չեն ներկայացվում:»,
է. 3-րդ կետում «եղանակով» բառից հետո լրացնել «՝ համապատասխանաբար www.1000plus.am կայքի կամ փոստային առաքման միջոցով» բառերը,
ը. 4-րդ կետում «Հատուցման հիմնադրամը» բառերը փոխարինել «Հիմնադրամը» բառով, «2» թիվը փոխարինել «15» թվով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Ընդ որում, եթե՝
1) զինծառայողը ժամկետային պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կամ զոհվել (մահացել) է դիմումի ներկայացման օրվան նախորդող օրացուցային տարվա (այսուհետ՝ հաշվետու օրացուցային տարի) ընթացքում, ապա դիմումատուին են վերադարձվում զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու կամ զոհվելու (մահանալու) ամսվա 1-ից մինչև հաշվետու օրացուցային տարվա վերջին օրն ընկած ամիսների համար իր վճարած (իր եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները.
2) զինծառայողը ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից արձակվել է հաշվետու օրացուցային տարվա ընթացքում, ապա դիմումատուին են վերադարձվում զինվորական ծառայությունից արձակվելու տարվա հունվարի 1-ից մինչև զինծառայողի զինվորական ծառայությունից արձակվելու ամսվա վերջին օրն ընկած ամիսներին իր վճարած (իր եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները.
3) դիմումատուն որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում է ստացել կամ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը դադարեցրել է հաշվետու օրացուցային տարվա ընթացքում, ապա որպես անհատ ձեռնարկատեր վճարած դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու դիմում ներկայացնելու դեպքում՝
ա. դիմումատուին է վերադարձվում հաշվետու օրացուցային տարվա այն ժամանակահատվածի ամիսների ընդհանուր գումարը, որոնց ընթացքում անձը հանդիսացել է անհատ ձեռնարկատեր՝ հաշվի առնելով սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի դրույթները,
բ. վերադարձման ենթակա դրոշմանիշային վճարի գումարները հաշվարկվում են հաշվետու օրացուցային տարվա համար վճարած դրոշմանիշային վճարի ընդհանուր գումարը 12-ի բաժանելու և ստացված գումարն անհատ ձեռնարկատեր հանդիսանալու ամիսների թվով բազմապատկելու միջոցով։»,
թ. N 1 ձևում «Զինծառայողների ապահովագրության» բառերը փոխարինել «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» բառերով,
ժ. NN 2 և 3 ձևերում «Զինծառայողների ապահովագրության» բառերը փոխարինել «զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» բառերով,
ժա. N 4 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից սկսած դրոշմանիշային վճարների վերադարձման հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2022 թվականի
նոյեմբերի 29-ի N 1266-Ն որոշման |
|
«_____» _________________ 20______ թ. |
Nօ. ____________________ |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՆԱԽՈՐԴՈՂ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՁԻ ՎՃԱՐԱԾ
(ԱՆՁԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՊԱՀԱԾ)
ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ
Սույն տեղեկանքը տրվում է _____________________________________________________________
______________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը
(կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը), իսկ անհատ ձեռնարկատեր
հանդիսանալու դեպքում՝ նաև հարկ վճարողի հաշվառման համարը)
առ այն, որ 20___ թ.-ի ընթացքում նրա վճարած դրոշմանիշային վճարի ընդհանուր գումարը կազմում է
|
_____________________________ ՀՀ դրամ, այդ թվում՝
(թվերով և տառերով) |
|
1) հարկային գործակալի միջոցով՝ |
________________
(թվերով և տառերով) |
ՀՀ դրամ, որից ըստ ամիսների՝ |
|
Ամիսը |
|
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
X |
XI |
XII |
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2) որպես անհատ ձեռնարկատեր՝ |
_______________________
(թվերով և տառերով) |
ՀՀ դրամ։ |
Անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման օրը, ամիսը և տարին ___________
Անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը դադարեցնելու օրը, ամիսը և տարին ________________________
Տեղեկանքը տրվում է ներկայացնելու զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ:
|
____________________________________
(համապատասխան պետական կամ հարկային |
|
|
____________________________________
մարմնի համապատասխան ստորաբաժանման |
|
|
____________________________________
ղեկավար) |
_________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը) |
Կ.Տ.»:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 դեկտեմբերի 2022 թվական