Համարը 
ՀՕ-85-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.12.01-2022.12.31 Պաշտոնական հրապարակման օրը 12.12.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.11.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
08.12.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2022 թվականի

նոյեմբերի 23-ին

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ

ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2018 թվականի հոկտեմբերի 31-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում «անձանց» բառից հետո լրացնել «, Ադրբեջանի Հանրապետության կողմից սադրիչ գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մահացած, անհայտ կորած անձանց ընտանիքների և հաշմանդամ ճանաչված անձանց» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 72-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ մասերով.

«5. Սույն օրենքի 68-րդ հոդվածով սահմանված դրամական աջակցություն ստանալու իրավունքից օգտվում են նաև 2014 թվականի հունվարի 1-ից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից սադրիչ գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մահացած, անհայտ կորած անձանց ընտանիքները և հաշմանդամ ճանաչված անձինք, որոնց վճարվում է նաև ամենամսյա դրամական օգնություն:

6. Սույն հոդվածի 5-րդ մասի իմաստով անհայտ կորած են համարվում Ադրբեջանի Հանրապետության կողմից սադրիչ գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ, ինչպես նաև գերեվարված քաղաքացիական անձինք:

7. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրամական աջակցության և ամենամսյա դրամական օգնության չափերը, նշանակման և վճարման կարգերը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2022թ. դեկտեմբերի 8

Ստեփանակերտ

ՀՕ-85-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 դեկտեմբերի 2022 թվական