ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2022 թվականի
նոյեմբերի 23-ին |
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շահումով խաղերի և խաղատների մասին» 2008 թվականի սեպտեմբերի 17-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի`
1) 2-րդ և 3-րդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«շահումով խաղ` ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որևէ կերպ ստեղծում է շահման հնարավորություն, կամ որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորության ստեղծումը (որևէ կերպ մասնակցելու իրավունքի տրամադրումը, բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների.
մեքենայացված խաղ` ծրագրավորված կամ մեխանիկական խաղերի անցկացման համար սարքեր (այդ թվում` լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր), որոնցով անցկացվող խաղերի ժամանակ շահողը որոշվում է ավտոմատներում պարունակվող հատուկ ծրագրի միջոցով` խաղերի մասնակցի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ.».
2) 4-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«խաղային ավտոմատ` ծրագրավորված կամ մեխանիկական խաղային ավտոմատ կամ նման այլ սարքավորում, որը հնարավորություն է տալիս մեկ խաղացողի մասնակցելու շահումով խաղի: Եթե խաղային ավտոմատը հնարավորություն է տալիս մեկից ավելի խաղացողների մասնակցելու շահումով խաղի կամ խաղերի, ապա ծրագրավորված կամ մեխանիկական խաղային ավտոմատների կամ նման այլ սարքավորումների քանակը հաշվարկվում է ըստ ծրագրավորված կամ մեխանիկական խաղային ավտոմատներով կամ նման այլ սարքավորումներով առավելագույն հնարավոր մասնակիցների քանակի.».
3) 11-րդ պարբերության «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և 12-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ինտերնետ շահումով խաղ՝ Արցախի Հանրապետության տարածքում ինքնուրույն կամ հանձնարարության պայմանագրով՝ որպես հանձնակատար, կոմիսիայի պայմանագրով՝ որպես կոմիսիոներ, գործակալության պայմանագրով՝ որպես գործակալ, երաշխավորության պայմանագրով` որպես երաշխավոր, լիազորագրի հիման վրա՝ որպես ներկայացուցիչ (այդ թվում` առևտրային), ինչպես նաև առևտրային միջնորդ հանդիսացող կամ որևէ ձևով լիազորված ցանկացած անձի (այսուհետ` ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչ) կողմից հրապարակային կամ այլ պայմանագրերով կամ առանց դրանց խաղացողին որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորության ստեղծումը (որևէ կերպ մասնակցելու իրավունքի տրամադրումը, բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների: Ինտերնետ շահումով խաղերը համարվում են Արցախի Հանրապետության տարածքում կազմակերպված, եթե ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի սերվերները տեղակայված են Արցախի Հանրապետության տարածքում, ունեն Արցախի Հանրապետության համապատասխան համացանցային հաղորդակարգի (IP) հասցե (Internet Protocol Address - համացանցային հաղորդակարգի հասցե):»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 3-րդ մասից հանել «, ինչպես նաև անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս.
«4. Արցախի Հանրապետության տարածքում արգելափակվում է Արցախի Հանրապետության տարածքից դուրս կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների ինտերնետային կայքերի հասանելիությունը, արգելվում են ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը, ինչպես նաև նրանց հաշիվներին դրամական միջոցների մուտքագրումը՝ վճարային քարտերի, վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ ընդունող սարքերի միջոցով:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում, 8-րդ հոդվածի 1-ին մասում, 14-րդ և 15-րդ հոդվածներում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենք» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «օրենք» բառով՝ համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի ամբողջ տեքստում, բացառությամբ 16-րդ հոդվածի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2022թ. դեկտեմբերի 8
Ստեփանակերտ
ՀՕ-87-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 դեկտեմբերի 2022 թվական