Համարը 
ՀՕ-88-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.12.01-2022.12.31 Պաշտոնական հրապարակման օրը 12.12.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.11.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
08.12.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.12.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2022 թվականի

նոյեմբերի 23-ին

 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» 2004 թվականի սեպտեմբերի 15-ի ՀՕ-132 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 9-րդ կետում «գործընթացը» բառից հետո լրացնել «և դակված է, կամ անկյունը կտրված է այնպես, որ վնասված չեն տոմսի համարը, սերիան, խաղարկության համարը և խաղարկությանը մասնակցող դաշտերը» բառերը.

2) 14-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետ.

«15) խաղասրահ՝ տարածք շինության ներսում, որտեղ կազմակերպվում և անցկացվում են վիճակախաղեր կամ ուղղակի հնարավորություն է ստեղծվում մասնակցելու վիճակախաղին:»:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 4.

Վիճակախաղերի կազմակերպումը

 

1. Արցախի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեություն կարող են իրականացնել միայն Արցախի Հանրապետության քաղաքացի և (կամ) Արցախի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ հանդիսացող հիմնադիրներ ունեցող Արցախի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները՝ համապատասխան լիցենզիայի հիման վրա:

2. Արցախի Հանրապետության տարածքից դուրս (բացառությամբ Հայաստանի Հանրապետության) կազմակերպված վիճակախաղերի տոմսերի իրացումը Արցախի Հանրապետությունում արգելվում է:

3. Տոտալիզատորի, այդ թվում` ինտերնետ տոտալիզատորի կազմակերպումը Արցախի Հանրապետության տարածքում արգելվում է: Ինտերնետ տոտալիզատորը համարվում է Արցախի Հանրապետության տարածքում կազմակերպված, եթե ինտերնետ տոտալիզատորի կազմակերպչի սերվերները տեղակայված են Արցախի Հանրապետության տարածքում, ունեն Արցախի Հանրապետության համապատասխան համացանցային հաղորդակարգի (IP) հասցե (Internet Protocol Address - համացանցային հաղորդակարգի հասցե):

4. Արցախի Հանրապետության տարածքում արգելափակվում է Արցախի Հանրապետության տարածքից դուրս կազմակերպված տոտալիզատորի կազմակերպիչների ինտերնետային կայքերի հասանելիությունը, ինչպես նաև նրանց հաշիվներին դրամական միջոցների մուտքագրումը՝ վճարային քարտերի, վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ ընդունող սարքերի միջոցով:»:

 

Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

 2022թ. դեկտեմբերի 8

Ստեփանակերտ

ՀՕ-88-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 դեկտեմբերի 2022 թվական