Համարը 
ՆՀ-1807-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.12.01-2022.12.31 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
23.12.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.12.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.12.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՆՀ-1792-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՆՀ-1792-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` որոշում եմ.

1. Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին» ՆՀ-1792-Ն հրամանագրում կատարել հետևյալ լրացումները.

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետ.

«3.1. Ըստ անհրաժեշտության իրականացնել ֆինանսական, վարկային, հարկային, մաքսային, սահմանային և բանկային պետական հատուկ քաղաքականություն, ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետ.

«14. Սույն հրամանագրի 4-րդ կետում նշված հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը չտարածել այն միջոցառումների վրա, որոնք նպատակ ունեն միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետության լիակատար շրջափակմանը և ստեղծված հումանիտար ճգնաժամին, ինչպես նաև այն միջոցառումների վրա, որոնք ուղղված են ճգնաժամի հաղթահարմանը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը:»:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2022թ. դեկտեմբերի 23

Ստեփանակերտ

ՆՀ-1807-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական