Համարը 
ՀՕ-98-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.12.01-2022.12.31 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
22.12.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն գործելու է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2022 թվականի

դեկտեմբերի 22-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ

ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-70-Ն օրենքի 5-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.4-րդ մաս.

«2.4. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2023 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի յոթանասուն տոկոսից:»:

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից և գործելու է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2022թ. դեկտեմբերի 29

Ստեփանակերտ

ՀՕ-98-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական