Համարը 
N 597-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.12.01-2022.12.31 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվը 
29.12.2022
Ստորագրող մարմինը 
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.12.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ,

ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

29 դեկտեմբերի 2022թ․

N 597-Ն

ք․Ստեփանակերտ

 

ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել արհեստագործական և միջին մասնագիտական կրթության փորձնական կրթական ծրագրերի իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ժամանակավոր պաշտոնակատար

Հ․Մինասյան

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարի

2022 թվականի դեկտեմբերի 29-ի

N 597-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ

ՓՈՐՁՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են արհեստագործական և միջին մասնագիտական կրթության փորձնական կրթական ծրագրերի (այսուհետ` փորձնական ծրագիր) հիմնական նպատակները, խնդիրները և առանձնահատկությունները, ինչպես նաև այդ ծրագրերի մշակման և Արցախի Հանրապետության արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում և այլ կազմակերպություններում (այսուհետ` Կազմակերպություն) ներդրման, փորձարկման և արդյունքների ամփոփման պայմաններն ու կարգը:

2. Փորձնական ծրագրերի հիմնական նպատակներն են`

1) Արցախի Հանրապետության արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգի կայուն զարգացմանը և կրթության գլոբալ համակարգերին ինտեգրմանն ուղղված կրթական առաջավոր հայեցակարգերի, տեխնոլոգիաների, միջազգային փորձի և նորարարությունների ներդրումն ու տարածումը.

2) արհեստագործական և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի իրականացման գործընթացում ի հայտ եկած թերությունների շտկումը և այդ ծրագրերի արդյունավետության բարձրացումը.

3) Կազմակերպությունների կառավարչական, ուսումնամեթոդական, գիտամանկավարժական, մշակութային, նյութատեխնիկական ներուժի զարգացումը:

3. Փորձնական ծրագրերի հիմնական խնդիրներն են`

1) նոր կրթական ծրագրերի և տեխնոլոգիաների, ուսուցման և դաստիարակության նոր ձևերի, մեթոդների, հնարքների և միջոցների փորձարկումը, դրանց հետագա հնարավոր ներդրման համար էական նշանակություն ունեցող փաստացի արդյունքների ստացումը.

2) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության կազմակերպման և իրականացման բնագավառում սկզբունքային նոր, այլընտրանքային մոտեցումների ձևավորումը և զարգացումը.

3) Կազմակերպությունների նորարարական գործունության կարգավորումը և համակարգումը:

4. Փորձնական ծրագրերը կարող են արհեստագործական և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերից, պետական կրթական չափորոշիչներից, ինչպես նաև Կազմակերպությունում կրթության և ուսուցման կազմակերպման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներից տարբերվել`

1) Կազմակերպությունում ուսանողների (ունկնդիրների) ընդունելության կարգով և մասնագիտության համար պահանջվող կրթության հիմքով.

2) մասնագիտությամբ (մասնագիտացմամբ), որակավորմամբ կամ որակավորման աստիճանով.

3) ուսումնական գործընթացի կազմակերպման, իրականացման, ուսումնառության, գնահատման (ատեստավորման) ձևերով և ժամկետներով.

4) Կազմակերպության կառավարման, ղեկավարման, ինչպես նաև ֆինանսական և տնտեսական գործունության ձևով:

5. Փորձնական ծրագրի հեղինակ կարող են լինել Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) կամ Կազմակերպությունները, դրանց մասնագետները կամ այլ անձինք (այսուհետ` Հեղինակ):

6. Փորձնական ծրագիրն իրականացվում է Նախարարության թույլտվությամբ:

 

2. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

ԱՄՓՈՓՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

7. Փորձնական ծրագրի իրականացման թույլտվություն ստանալու համար Հեղինակը Նախարարություն է ներկայացնում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունից դիմում` կցելով փորձնական ծրագրի փաթեթը, որը պետք է ներառի՝

1) ուսումնական պլան,

2) առարկայական (մոդուլային) ուսումնական ծրագրեր,

3) փորձնական ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ,

4) փորձնական ծրագրի ընթացքի և արդյունքների ներկայացման համար առաջադրվող ցուցանիշների խումբ, դրանց վերաբերյալ պարզաբանումներ, տվյալների ներկայացման պարբերականությունը և կարգ,

5) ծրագրի իրականացման արժեք,

6) ծրագրի հեղինակի հայեցողությամբ` այլ փաստաթղթեր:

8. Հայտը ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Նախարարությունը սույն կարգի 7-րդ կետով սահմանված փաթեթի առկայության դեպքում, այն ուղարկում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ համապատասխան կազմակերպությունում փորձաքննություն իրականացնելու նպատակով:

9. Փորձաքննության արդյունքների մասին Նախարարություն է ներկայացվում փորձագիտական եզրակացություն, որը ներառում է`

1) փորձնական ծրագրի նպատակի գնահատականը,

2) փորձնական ծրագրի կարևորության գնահատականը,

3) փորձնական ծրագրի տևողության և ժամկետի գնահատականը,

4) փորձնական ծրագրի փաթեթի միջոցով սահմանված նպատակին հասնելու իրատեսության վերաբերյալ գնահատականը,

5) պահանջվող ֆինանսական միջոցների հասանելիության և երաշխավորվածության վերաբերյալ գնահատականը,

6) փորձնական ծրագիրն իրականացնելու համար Հեղինակի կողմից ներկայացված Կազմակերպության հնարավորությունների` ծրագրի կարիքներին համապատասխանության գնահատականը,

7) փորձնական ծրագրի ընթացքի և արդյունքների վերաբերյալ այն իրականացնող կազմակերպության կողմից ներկայացվելիք հաշվետվությունների և տեղեկությունների բովանդակության, ցուցանիշների և պարբերականության գնահատականը,

8) փորձաքննություն անցկացնող կազմակերպության հայեցողությամբ` այլ գնահատականներ,

9) փորձաքննության ամփոփիչ եզրակացությունը` փորձնական ծրագիրը տվյալ բովանդակությամբ ներդնելու կամ մերժելու առաջարկությամբ:

10. Փորձաքննության եզրակացության հիման վրա Նախարարությունը թույլատրում կամ մերժում է հայտը և փորձաքննության եզրակացությունն ու ներկայացված փաստաթղթերը տրամադրում Հեղինակին:

11. Փորձաքննության դրական եզրակացության և համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում Նախարարությունը թույլատրում է փորձնական ծրագրի իրականացումը, սահմանելով`

1) Կազմակերպությունը(ները), որտեղ իրականացվելու է փորձնական ծրագիրը,

2) փորձնական ծրագրի իրականացման նպատակները,

3) փորձնական ծրագրի բովանդակությունը,

4) փորձնական ծրագրի տևողությունը և իրականացման ժամկետը,

5) փորձնական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրման կարգը և աղբյուրները,

6) փորձնական ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների վերաբերյալ միջանկյալ և ամփոփիչ հաշվետվությունների և (կամ) տեղեկությունների ստացման սահմանված ցուցանիշները, պարբերականությունը և կարգը,

7) անհրաժեշտության դեպքում՝ փորձնական ծրագրի իրականացման այլ պահանջներ և պարզաբանումներ:

12. Հեղինակը կարող է լրամշակել մերժված փորձնական ծրագիրը և կրկին ներկայացնել Նախարարություն:

13. Փորձնական ծրագիրն իրականացնող Կազմակերպությունը` սույն կարգի 9-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջներին համապատասխան, Նախարարությանը հաշվետվություններ և տեղեկություններ է ներկայացնում ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների վերաբերյալ, որոնց հիման վրա Նախարարությունը որոշում է ընդունում փորձնական ծրագրի շարունակման, արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգում ներդրման կամ դադարեցման մասին:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական