ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2022 թվականի
դեկտեմբերի 22-ին |
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» 2000 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-133 օրենքում (այսուհետ` Օրենք)`
1) բացառությամբ 2-րդ հոդվածի երկրորդ պարբերության, 9-րդ հոդվածի 7-րդ մասի «դ» կետի, 10-րդ հոդվածի 1-ին մասի, 12.1-ին հոդվածի 7-րդ մասի, 13.1-ին, 13.4-րդ, 13.8-րդ և 13.9-րդ հոդվածների, 20-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի, 21-րդ հոդվածի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով.
2) 2-րդ հոդվածի երկրորդ պարբերությունից, 10-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունից, 12.1-ին հոդվածի 7-րդ մասից, 13.1-ին և 13.9-րդ հոդվածներից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը.
3) 9-րդ հոդվածի 7-րդ մասի «դ» կետում և 20-րդ հոդվածի 3-րդ մասում ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» բառերով.
4) բացառությամբ 13.3-րդ, 13.7-րդ և 13.8-րդ հոդվածների, «հաշվարկ-հաշվետվություններ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «հաշվարկներ» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով, «Հաշվարկ-հաշվետվություններ» բառերի հոլովաձևերը փոխարինել «Հաշվարկներ» բառի համապատասխան հոլովաձևերով, իսկ «հաշվարկ-հաշվետություն» բառերը և դրանց հոլովաձևերը՝ «հաշվարկ» բառով և դրա հոլովաձևերով.
5) 10-րդ հոդվածի 1-ին և 20-րդ հոդվածի 2-րդ մասերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով.
6) 10-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետությունում» բառերով.
7) 20-րդ հոդվածի 5-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային» բառերը փոխարինել համապատասխանաբար «Ջրային» և «Անտառային» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի առաջին պարբերությունում «պետական բյուջե» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պետական բյուջե (այսուհետ՝ պետական բյուջե)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի «դ» կետում «և դրանց» բառերը փոխարինել «կամ հանքաքարի կամ ընդերքօգտագործման թափոնների» բառերով, իսկ «ստացված» բառից հետո լրացնել «՝ սույն օրենքի 13.3-րդ հոդվածով սահմանված» բառերը:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «վարչության» բառը:
Հոդված 5. Օրենքի 12.1-ին հոդվածի 1-ին մասից հանել «վերադաս» բառը:
Հոդված 6. Օրենքի 13.1-ին հոդվածում «և դրանց» բառերը փոխարինել «կամ հանքաքարի» բառերով, իսկ «բարձր» բառը հանել:
Հոդված 7. Օրենքի 13.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 13.2. |
Ռոյալթի վճարողները |
1. Ռոյալթի վճարողներ են համարվում՝
1) Արցախի Հանրապետության մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող և մետաղի խտանյութ (այսուհետ՝ խտանյութ) կամ ձուլվածք կամ հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող իրավաբանական անձինք.
2) Արցախի Հանրապետության մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող և այդ հանքավայրերից արդյունահանված մետաղական օգտակար հանածոներից առանց խտանյութի ստացման ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող իրավաբանական անձինք.
3) ընդերքօգտագործման թափոններից և (կամ) հանքաքարից մետաղի խտանյութ և (կամ) ձուլվածք կամ ընդերքօգտագործման թափոնների, հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող իրավաբանական անձինք՝ անկախ մետաղական օգտակար հանածոյի հանքավայր շահագործող հանդիսանալուց:»:
Հոդված 8. Օրենքի 13.3-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ռոյալթիի հաշվարկման նպատակով կիրառվում են հետևյալ հարկման բազաները.
1) Բ1 - հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված խտանյութի, խտանյութի փոխարեն կամ առանց խտանյութի ստացման ձուլվածքի կամ ընդերքօգտագործման թափոնների, հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի (այսուհետ` խտանյութի հետ միասին` արտադրանք) իրացման շրջանառություն.
2) Բ2 - շահույթ նախքան հարկումը, որը հաշվարկվում է որպես Բ1-ի և «Շահութահարկի մասին» օրենքով սահմանված՝ Բ1-ի հետ անմիջականորեն կապված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական ծախսերի, սույն օրենքով սահմանված ռոյալթիի և նախորդ տարիների հարկային վնասների) դրական տարբերություն.
3) Բ3 - շահույթ նախքան հարկումը, որի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով. ընդ որում, Բ3-ի հիման վրա ռոյալթիի գումարը հաշվարկվում է միայն այն դեպքում, երբ ռոյալթի վճարողի մոտ Բ3-ը մեծ է 0-ից.
Բ1=Բ2 -ՖԾ-(Բ1XR1)-(Բ2XR2)-(Բ1 X0,15),
որտեղ՝ ՖԾ-ն «Շահութահարկի մասին» օրենքով սահմանված կարգով հաշվարկված ֆինանսական ծախսերն են, որոնք Բ3-ի հաշվարկման նպատակով հաշվի են առնվում Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, դեպքերում և չափերով, իսկ R1-ը և R2-ը՝ սույն օրենքի 13.4-րդ հոդվածով սահմանված ռոյալթիի դրույքաչափերը:
Սույն հոդվածի կիրառության իմաստով Բ2-ի հաշվարկման ժամանակ՝
ա. իրացման շրջանառությունից ֆինանսական ծախսերի, սույն օրենքով սահմանված ռոյալթիի և նախորդ տարիների հարկային վնասների նվազեցում չի կատարվում՝ անկախ այդ ծախսերն ու հարկային վնասները հանքավայրերի շահագործման և (կամ) մետաղի խտանյութի արտադրության հետ կապված լինելու հանգամանքից,
բ. բնօգտագործման վճար վճարողի վարչական ծախսերի, իրացման ծախսերի և ոչ արտադրական բնույթի այլ ծախսերի նվազեցումները հաշվի են առնվում համախառն եկամտի մեջ ռոյալթիի իրացման շրջանառությանը համապատասխանող տեսակարար կշռով:».
2) 3-րդ մասի՝
ա. 1-ին կետում «.» կետադրական նշանը փոխարինել «:» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Ընդ որում, խտանյութի իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված լաբորատորիաների տված եզրակացությունների հիման վրա որոշված՝ մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակությունը.»,
բ. 2-րդ կետում առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Խտանյութի մատակարարման պայմանագրում գնորոշման համար խտանյութի մատակարարման օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամիսը ներառյալ ժամանակահատվածից ավելի երկար ժամանակահատված նախատեսված լինելու դեպքում մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալի գինը հաշվարկելու համար հիմք են ընդունվում խտանյութի մատակարարման օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա համար ձևավորված՝ մետաղների միջազգային միջին գները:»,
գ. 3-րդ կետի «ե» ենթակետում «20» թիվը փոխարինել «15» թվով, իսկ «80» թիվը՝ «85» թվով,
դ. 3-րդ կետի «զ» ենթակետում «ռոյալթիների հաշվարկ-հաշվետվություններում» բառերը փոխարինել «ռոյալթիի հաշվարկներում» բառերով:
Հոդված 9. Օրենքի 13.4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 13.4. |
Ռոյալթիի դրույքաչափը |
1. Սույն օրենքի 13.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ռոյալթիի հաշվարկման բազաների համար սահմանվում են ռոյալթիի հետևյալ դրույքաչափերը.
1) Բ1-ի համար՝ R1, որը հավասար է 4 տոկոսի.
2) Բ2-ի համար՝ R2, որը հավասար է 12,5 տոկոսի.
3) Բ3-ի համար՝ R3, որը հավասար է 15 տոկոսի:»:
Հոդված 10. Օրենքի 13.5-րդ հոդվածում «ելնելով ռոյալթիի հաշվարկման բազայից և սույն օրենքի 13.4-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող դրույքաչափից» բառերը փոխարինել «սույն օրենքի 13.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ռոյալթիի հաշվարկման բազաների և 13.4-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափերի արտադրյալով հաշվարկված գումարների հանրագումարով» բառերով:
Հոդված 11. Օրենքի 13.6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 13.6. |
Ռոյալթիի հաշվետու ժամանակաշրջանը |
1. Ռոյալթիի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:»:
Հոդված 12. Օրենքի 13.7-րդ հոդվածի՝
1) վերնագրում «հաշվարկ-հաշվետվությունները» բառերը փոխարինել «հաշվարկների ներկայացումը» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ռոյալթի վճարողները մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ սույն օրենքով սահմանված կարգով կազմում և հարկային մարմին են ներկայացնում հարկային մարմնի ղեկավարի սահմանած ձևով ռոյալթիի հաշվարկները:».
3) 2-րդ, 3-րդ և 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
4) 4-րդ մասում «հաշվարկ-հաշվետվություններ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «ռոյալթիի հաշվարկներ» բառերով և դրանց հոլովաձևերով.
5) 5-րդ մասում «հաշվարկ-հաշվետվություններ» բառերը փոխարինել «ռոյալթիի հաշվարկներ» բառերով:
Հոդված 13. Օրենքի 13.8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 13.8. |
Ռոյալթիի գումարի վճարումը |
1. Սույն օրենքի 13.5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումարները պետական բյուջե են վճարվում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ:
2. Ռոյալթի վճարողները պարտավոր են ընթացիկ հաշվետու տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև տվյալ եռամսյակի երրորդ ամսվա 20-ը ներառյալ, կատարել ռոյալթիի կանխավճարներ` նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված ռոյալթիի գումարի մեկ քառորդի չափով: Տվյալ հաշվետու տարվա ընթացքում` մինչև նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ռոյալթիի հաշվարկի ներկայացումը, ռոյալթի վճարողները ռոյալթիի կանխավճարները յուրաքանչյուր եռամսյակի համար կատարում են նախորդ հաշվետու տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս: Նախորդ հաշվետու ժամանակաշրջանի ռոյալթիի հաշվարկը ներկայացնելուց հետո ռոյալթիի հաշվարկի ներկայացմանը անմիջապես հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է մինչև ռոյալթիի հաշվարկի ներկայացումը տվյալ տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարների ճշտում` տարվա սկզբից աճողական հանրագումարով` ելնելով սույն մասով սահմանված չափից:
3. Այն ռոյալթի վճարողը, որը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի սահմանած ձևով հայտարարություն`
1) որևէ օրվանից սկսած` անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված` գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի սահմանած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրն (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության ներկայացման օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական եռամսյակների համար ռոյալթիի կանխավճարներ կարող է չկատարել.
2) որևէ օրվանից սկսած` որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված` գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրն ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական եռամսյակների համար ռոյալթիի կանխավճարներ կարող է չկատարել:
4. Սույն օրենքի 13.5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումարի և տարվա ընթացքում վճարված ռոյալթիի կանխավճարների հանրագումարի դրական տարբերությունը պետական բյուջե է վճարվում մինչև տվյալ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ:
5. Ռոյալթիի հաշվարկի հիման վրա հաշվարկված ռոյալթիի գումարի նկատմամբ տարվա ընթացքում ավելի վճարված ռոյալթիի կանխավճարի գումարը (ավելի մասը) հաշվանցվում կամ վերադարձվում է սույն հոդվածով սահմանված կարգով:
6. Սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված ռոյալթիների գումարներից ավելի վճարված գումարները, այդ թվում` սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումարի և տարվա ընթացքում վճարված ռոյալթիի կանխավճարների հանրագումարի բացասական տարբերությունը, ռոյալթի վճարողի դիմումի համաձայն, հարկային մարմնի կողմից հաշվանցվում են ռոյալթի վճարողի առաջիկա վճարումների հաշվին կամ ֆինանսների բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած կարգով վերադարձվում են դիմումն ստանալու օրվանից հետո` երեսնօրյա ժամկետում:»:
Հոդված 14. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 21. |
Օրենքի կիրառման վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը |
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունում է ֆինանսների բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը՝ համաձայնեցնելով շրջակա միջավայրի պահպանության ու բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման բնագավառներում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և հարկային մարմնի հետ:»:
Հոդված 15.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
2. Օրենքի 13.8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հաշվարկվող ռոյալթիի կանխավճարը 2023 թվականի հաշվետու տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար հաշվարկվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված ռոյալթիի գումարի 30 տոկոսի չափով:
3. Ռոյալթիի Բ3 հաշվարկման բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերի (ՖԾ) նվազեցման կարգը, դեպքերը և չափերը, ինչպես նաև խտանյութի իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող՝ մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ եզրակացություն տրամադրող լաբորատորիաների ցանկը Արցախի Հանրապետության կառավարությունը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2022թ. դեկտեմբերի 29
Ստեփանակերտ
ՀՕ-101-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական