Համարը 
ՀՕ-102-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.12.01-2022.12.31 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
22.12.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետը գործում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2022 թվականի

դեկտեմբերի 22-ին

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահութահարկի մասին» 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-47 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի «պետական բյուջե» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պետական բյուջե (այսուհետ՝ պետական բյուջե)» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «5 տոկոս դրույքաչափով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում լիցենզավորված գործունեության տեսակների, որոնց մասով 2023 թվականի համար սահմանվում է 10 տոկոս դրույքաչափ» բառերը.

2) 2-րդ մասում «վառելիքաէներգետիկ» բառից առաջ լրացնել «ԱՏԳ ԱԱ 7401 00 000 0, 7402 00 000 0, 7403, 7405 00 000 0, 7406 ծածկագրերին դասվող արտադրատեսակների արտադրության,» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասից «պետական բյուջե» բառերից առաջ հանել «Արցախի Հանրապետության» բառերը:

 

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետը գործում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2022թ. դեկտեմբերի 29

Ստեփանակերտ

ՀՕ-102-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական