ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«29» հունվարի 2008թ. |
N 27 |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 434 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. ԼՂՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 19-ի «ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերակազմակերպելու, ԼՂՀ ֆինանսների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 434 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված կառուցվածքը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2008թ. հունվարի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«29» հունվարի 2008թ.
թիվ 27 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԼՂՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի
Կառուցվածքային ստորաբաժանումներ՝
Բյուջետային գործընթացի կառավարման և մեթոդաբանության ու պետական կառավարման մարմինների բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժին
Բյուջետային կապիտալ ծախսերի, արտաբյուջետային ֆինանսական հոսքերի կառավարման և համայնքային բյուջեների քաղաքականության բաժին
Սոցիալական ոլորտում ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժին
Սոցիալական ոլորտի ֆինանսավորման բաժին
Արտադրական ոլորտի և համայնքների ֆինանսավորման բաժին
Գործառնական բաժին
Մակրոտնտեսական և հարկային քաղաքականության բաժին
Հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության բաժին
Ֆինանսական վերահսկողության վարչություն
Գնումների գործընթացի կարգավորման բաժին
Ֆինանսական դիտարկումների բաժին
Իրավաբանական բաժին
Հաշվապահության բաժին
Համակարգչային ծառայության սպասարկման բաժին
Ընդհանուր բաժին
Ասկերանի տեղական գանձապետական բաժին
Մարտունու տեղական գանձապետական բաժին
Մարտակերտի տեղական գանձապետական բաժին
Հադրութի տեղական գանձապետական բաժին
Շուշիի տեղական գանձապետական բաժին
Քաշաթաղի տեղական գանձապետական բաժին
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |