ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի
ՆՀ-107-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` որոշում եմ.
1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի սահմանումից բխող մի շարք միջոցառումների մասին» ՆՀ-107-Ն հրամանագրով հաստատված՝
1) N 1 հավելվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետ.
«14.1. Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով աշխատակազմում կարող են ստեղծվել հատուկ ստորաբաժանումներ:».
2) N 2 հավելվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 28-րդ կետ.
«28. Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նախատեսված դեպքերում` հատուկ ստորաբաժանումներ»:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2023 թվականի հունվարի 9
Ստեփանակերտ
ՆՀ-5-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունվարի 2023 թվական