ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
30 դեկտեմբերի 2022թ. |
N 1367-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 817-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 2-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, տրանսպորտային միջոցի պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը, միաժամանակ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնելու համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ձևը, տրանսպորտային միջոցի պետական հաշվառման ազգային վկայագրի ձևը և նկարագիրը, տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի ձևը և նկարագիրը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի ձևը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող և (կամ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման և հատկացման կարգը, Արցախի Հանրապետության Նախագահի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Արցախի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև Արցախի Հանրապետության կառավարության անդամների, Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների, Ստեփանակերտի քաղաքապետի և Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների ծառայողական տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի N 897-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 817-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում և որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետում «Արցախի Հանրապետության Նախագահի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Արցախի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև Արցախի Հանրապետության կառավարության անդամների, Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների, Ստեփանակերտի քաղաքապետի և Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների ծառայողական տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պետական կառավարչական հիմնարկների ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմի տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը» բառերով.
2) որոշմամբ սահմանված N 11 հավելվածում.
ա. 14-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,
բ. 28-րդ կետում «(բացառությամբ սույն կարգի 14-րդ կետով նախատեսված համարանիշերի)» բառերը փոխարինել «(բացառությամբ սույն որոշմամբ սահմանված N 12 հավելվածով նախատեսված համարանիշերի)» բառերով.
3) որոշմամբ սահմանված N 12 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2022 թվականի
դեկտեմբերի 30-ի N 1367-Ն որոշման |
| |
«Հավելված N 12
Արցախի Հանրապետության
կառավարության 2018 թվականի
հոկտեմբերի 2-ի N 817-Ն որոշման |
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՆԻՇԵՐ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ
ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ
ԱՆՁԱՆՑ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
|
Հ/Հ |
Ծառայողական ավտոմոբիլ օգտագործողը |
Ծառայողական ավտոմոբիլների համարանիշերի նիշերը |
|
1. |
Արցախի Հանրապետության Նախագահ
Արցախի Հանրապետության Նախագահի
աշխատակազմ |
001 LL 
|
003SS90 |
| 002LL90 004LL90 |
004SS90 |
| 006LL90 |
002ՕՕ90 |
| 007LL90 010LL90 |
002UU90 |
| 020LL90 |
004UU90 | |
|
2. |
Արցախի Հանրապետության Ազգային
ժողովի նախագահ
Արցախի Հանրապետության Ազգային
ժողովի աշխատակազմ |
001LL90
003LL90
003ՕՕ90
008SS90
030ՍՍ90, 050ՍՍ90
061CC90-070CC90 |
|
3. |
Արցախի Հանրապետության պետական նախարար |
001CC90 |
|
4. |
Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմ |
044CC90, 055CC90
361CC90-370CC90 |
|
5. |
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանում |
002CC90, 003CC90,
033CC90
041CC90-043CC90
045CC90-054CC90
056CC90-060CC90
094ՍՍ90, 165ՍՍ22
363LL90 |
|
6. |
Արցախի Հանրապետության կառավարության անդամներ, Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներ, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարներ, Արցախի Հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարներ և Ստեփանակերտի քաղաքապետ |
001ՕՏ90
009LL90
033LL90
049LL90
099LL90
100ՕՕ90
004CC90-040CC90
999CC90 |
|
7. |
Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտ |
002SS90,
001MM90-010MM90 |
|
8. |
Արցախի Հանրապետության դատախազություն |
003ՍՍ90, 007ՕՕ90,
111ՏՕ01-126ՏՕ01 |
|
9. |
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն |
001ՏՏ22-999ՏՏ22 |
|
10. |
Արցախի Հանրապետության ոստիկանություն |
001ՈՍ01, 100ՈՍ01,
111ՈՍ01, 001ՈՍ11,
111ՈՍ11, 555ՈՍ55
001ՈՍ50-999ՈՍ50 |
|
11. |
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն |
033VV01,101VV01,
611VV01-642VV01,
900VV01-998VV01 |
|
12. |
Արցախի Հանրապետության քննչական կոմիտե |
100QC01, 111QC01,
911QC01-960QC01 |
|
13. |
Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե |
002ՕՏ90-007ՕՏ90,
009ՕՏ90-025ՕՏ90,
100ՕՏ90, 200ՕՏ90,
222ՕՏ90, 600ՕՏ90,
800ՕՏ90, 900ՕՏ90 |
|
14. |
Աղյուսակում չընդգրկված պետական մարմիններ |
071CC90-340CC90,
351CC90-360CC90,
381CC90-400CC90,
030LL90, 040LL90,
044LL90, 050LL90,
070LL90, 200LL90,
001LՏ90, 022OO90,
044OO90, 050OO90,
055OO90, 070OO90,
010ՍՍ90, 033ՍՍ90,
060ՍՍ90, 070ՍՍ90,
080ՍՍ90, 700ՍՍ90,
060ՏՏ90, 990ՏՕ90, 100SO90, 001XN01 |
|
15. |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ
Եկեղեցու Արցախի Թեմ |
005SS90, 005LL90,
008LL90,
341CC90-350CC90,
371CC90-380CC90 | |
»: |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական