ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆՀ-108-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ
ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` որոշում եմ.
1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված հավելվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետ.
«8.1. Պետական նախարարի համակարգը կազմված է պետական նախարարից, պետական նախարարի խորհրդականներից, պետական նախարարի օգնականներից, պետական նախարարի աշխատակազմից, պետական նախարարի կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից, ինչպես նաև պետական նախարարի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից: Պետական նախարարն իր համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների նկատմամբ վերադաս մարմին է:
Պետական նախարարի կառավարման ոլորտում գործող պետական մարմինը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով։».
2) 105-րդ կետի 4.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4.1) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին, նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահին, պետական վերահսկողական ծառայության պետին, պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահին, ջրային կոմիտեի նախագահին, բնակարանային հարցերի կոմիտեի նախագահին, բնապահպանության կոմիտեի նախագահին, ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրենին, անտառային կոմիտեի նախագահին, ինչպես նաև նրանց տեղակալներին՝ լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ.»:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2023 թվականի հունվարի 25
Ստեփանակերտ
ՆՀ-40-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2023 թվական