ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈԻԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2023 թվականի հունվարի 12-ի
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 132-Ն ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 4-Ն
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2012 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու և քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու կարգը սահմանելու մասին» N 132-Ն որոշման (այսուհետ` Որոշում) նախաբանում «օրենքի» բառից առաջ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը հանել:
2. Որոշման 1-ին կետով սահմանված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հայտարարությունը հրապարակվում է թեստավորումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, Խորհրդի կայքէջում և Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:».
2) 16-րդ կետում «օրենքի» բառից առաջ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը հանել.
3) 24-րդ կետի`
ա. 1-ին ենթակետում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով,
բ. 2-րդ ենթակետում ««Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենք» բառերը փոխարինել «Օրենք» բառով.
4) 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«33. Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն առաջանալու դեպքում համապատասխան մարմինը իր կայքէջում և Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է հայտարարություն, իսկ համապատասխան մարմնի կայքի բացակայության դեպքում՝ Խորհրդի կայքէջում և Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
|
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ |
| |
|
|
«12» հունվարի 2023թ.
ք. Ստեփանակերտ |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունվարի 2023 թվական