Համարը 
N 5-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.01.01-2023.01.31 Պաշտոնական հրապարակման օրը 17.01.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
12.01.2023
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.01.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.01.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈԻԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N ՔԾԽՈ-8 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈԻԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2023 թվականի հունվարի 12-ի

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N ՔԾԽՈ-8 ՈՐՈՇՄԱՆ

ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 5-Ն

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի ապրիլի 26-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N ՔԾԽՈ-8 որոշմամբ սահմանված կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ համապատասխանաբար Խորհրդի կամ մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող մարմնի կայքէջերում և Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ համապատասխան մարմնի կայքի բացակայության դեպքում՝ Խորհրդի կայքէջում և Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:»,

2) 77-րդ կետի «ե» ենթակետից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

 

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

        

«12» հունվարի 2023թ.

ք. Ստեփանակերտ

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունվարի 2023 թվական