ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
23 հունվարի 2023թ. |
N 23-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1302-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Վառելիքի վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ սահմանելու մասին» N1302-Ն որոշման հավելվածում և Ձև 1-ում «պետական եկամուտների կոմիտե» բառերի համապատասխան հոլովաձևերը փոխարինել «պետական վերահսկողական ծառայություն» բառերով` համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:
3. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելն Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված կտրոնները պահպանում են իրենց գործողությունը:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2023 թվական