Համարը 
N 57
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.03.04/11(83)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.02.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
14.02.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.03.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
16.07.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«14» փետրվարի 2008թ.

N 57

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի թիվ 74 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրությունը, աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» թիվ 74 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

որոշման 2-րդ կետի՝

«ա» ենթակետով հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրության» մեջ «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով,

«բ» ենթակետով հաստատված թիվ 2 հավելվածը խմբագրել` համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«14» փետրվարի  2008թ.

թիվ 57 որոշման

 

 

 

«Հավելված 2

ԼՂՀ կառավարության 2004 թվականի

մարտի 16-ի թիվ 74 որոշման

 

Կ Ա Ռ Ո Ւ Ց Վ Ա Ծ Ք

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

Եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչություն

Օպերատիվ հետախուզության վարչություն

Խոշոր հարկ վճարողների վարչություն

 

2. Բաժիններ

Մեթոդաբանության և հարկային վարչարարության բարեփոխումների բաժին

Հաշվառման և հայտարարագրման բաժին

Իրավաբանական բաժին

Ներքին հսկողության բաժին

Համակարգչային տեխնոլոգիաների ներդրման և սպասարկման բաժին

Կադրերի բաժին

Շահումյանի շրջանի հարկ վճարողների բաժին

Ֆինանսահաշվային բաժին

Անձնակազմի սպասարկման, գործավարության և գնումների բաժին

 

3. Հարկային տեսչություններ (մարմիններ)

Արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչություն

Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչություն

Ասկերանի շրջանի հարկային տեսչություն

Մարտակերտի շրջանի հարկային տեսչություն

Մարտունու շրջանի հարկային տեսչություն

Հադրութի շրջանի հարկային տեսչություն

Շուշիի շրջանի հարկային տեսչություն

Քաշաթաղի շրջանի հարկային տեսչություն

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ»

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան