ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«14» փետրվարի 2008թ. |
N 64 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի թիվ 85 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի համակարգ ներդնելու մասին» թիվ 85 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածի 1-ին կետի «բ» ենթակետի՝
ա) առաջին և երկրորդ պարբերությունների «երկամսյա պարբերականությամբ» բառերը փոխարինել «մեկամսյա պարբերականությամբ» բառերով,
բ) չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կարգի 1-ին կետի «բ» ենթակետի առաջին և երկրորդ պարբերություններում նշված փաստաթղթերի երկրորդ օրինակները լիազորված մարմնին են տրամադրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միջոցով` տասնհինգօրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն վերադարձնելու պայմանով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |