Համարը 
ՀՕ-85
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
29.12.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
31.12.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) օրենքի 31 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում «1.0» թվանշանը փոխարինել «0.8» թվանշանով.

բ) օրենքի 34 հոդվածում «65-ապատիկի» բառերը փոխարինել «50-ապատիկի» բառերով.

գ) օրենքի 41 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետից հանել «մերձքաղաքային՝ 1.1» և «միջքաղաքային և միջպետական՝ 1.2» տողերը.

դ) հանել օրենքի 41 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետը:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

31 դեկտեմբերի 1999թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-85