Համարը 
ՀՕ-43-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.11.22/22(241)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
31.10.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.11.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.12.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

Ընդունված է 2013 թվականի

հոկտեմբերի 31-ին

 

«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի մայիսի 31-ի ՀՕ-210 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում`

1) «կարգավորվում են» բառից հետո լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ,» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերություն.

«Սպառողական կրեդիտավորման բնագավառում սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» ենթակետով.

«ժ) տեղեկատվություն` մշակութային ծառայությունների` թատերահամերգային, հանրային միջոցառումների, փառատոների, համերգային հյուրախաղերի ժամանակ կատարողների կողմից կենդանի կատարման կամ որևէ տեսակի ձայնագրվածքի (ֆոնոգրամայի) օգտագործման մասին:».

2) 3-րդ կետը «այլ եղանակներով» բառերից հետո լրացնել «, ներառյալ` գովազդի բոլոր միջոցները» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3. Կրեդիտի միջոցով, այդ թվում` վարկային քարտի օգնությամբ ձեռք բերված ապրանքը վերադարձնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

15 նոյեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-43-Ն