ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի
հոկտեմբերի 31-ին
«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-70-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 42-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «(լիցենզիայի)» բառը.
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասից հանել «օդային հաղորդակցությունների օրենքներով սահմանված լիցենզիայի առկայության դեպքում» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
15 նոյեմբերի 2013թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-50-Ն |
|