ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի
հոկտեմբերի 31-ին
«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Անասնաբուժության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի մարտի 22-ի ՀՕ-268 օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի «ֆիզիկական և իրավաբանական անձինք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում» բառերը փոխարինել «համապատասխան մասնագիտական կրթություն ունեցող անձինք» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «լիցենզիայի պայմանների և պահանջների կատարման» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
15 նոյեմբերի 2013թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-51-Ն |
|