Համարը 
ՀՕ-60-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.12.28/24(243)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.11.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.12.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի

նոյեմբերի 27-ին

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի մարտի 22-ի ՀՕ-278 օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի «բնապահպանական վերահսկողություն» հասկացությունից հանել «ընդերքի,» բառը, «(արդյունավետ) օգտագործման» բառերից հետո լրացնել «ընդերքօգտագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության» բառերը, իսկ «բնօգտագործման» և «ծավալների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ընդերքօգտագործման)» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 4-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

2) «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«զ) ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված բնապահպանական միջոցառումների իրականացման համար ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ:».

3) 9-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում «վճարներ» և «վճարների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ընդերքօգտագործման վճար հանդիսացող բնօգտագործման վճարների)» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի «գ» կետերից հանել «, օգտակար հանածոների» բառերը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

16 դեկտեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-60-Ն