ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017
ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆՀ-108-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` որոշում եմ.
1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված հավելվածում՝
1) 65-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«65. Կառավարության նիստերը հրավիրում և վարում է Արցախի Հանրապետության Նախագահը: Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ կառավարության նիստերը վարում է պետական նախարարը:».
2) 67-րդ, 68-րդ, 72-րդ, 73-րդ, 77-րդ և 87-րդ կետերում «հրավիրող» բառի համապատասխան հոլովաձևերը փոխարինել «վարող» բառի համապատասխան հոլովաձևերով.
3) 92-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«92. Կառավարության որոշումները հաստատում է Արցախի Հանրապետության Նախագահը:».
4) ուժը կորցրած ճանաչել 93-րդ կետը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2023 թվականի փետրվարի 1
Ստեփանակերտ
ՆՀ-50-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 փետրվարի 2023 թվական