Համարը 
N 53-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.02.01-2023.02.28 Պաշտոնական հրապարակման օրը 09.02.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
07.02.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.02.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.02.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 67 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 փետրվարի 2023թ.

N 53-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 67 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 27-ի «Հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջների, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկի և հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 67 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները․

1) նախաբանում ««Ստանդարտացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի» բառերը փոխարինել ««Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 8-րդ հոդվածի» բառերով․

2) որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ կետի N 1 աղյուսակում՝

ա. 1-ին սյունակի «Արսեն» տողից հետո լրացնել «Ացետոֆենոն» տող, «Բենզ(ա)պիրեն» տողից հետո լրացնել «Բոր» և «Բարիում» տողեր, «Կուպրոզան» տողից հետո լրացնել «Կադմիում» տող, «Մոնուրոն» տողից հետո լրացնել «Մկնդեղ» և «Մոլիբդեն» տողեր,

բ․ 2-րդ սյունակի «Սևին» տողից հետո լրացնել «Ստրոնցիում» տող, «Վանադիում» տողից հետո լրացնել «Վոլֆրամ» տող։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2023 թվական