ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
12 սեպտեմբերի 2022թ. |
N 1028-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008
ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 284 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 15-ի ««Ժողովրդական» և «վաստակավոր» պատվավոր կոչումների արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման և վճարման կարգն ու չափը սահմանելու մասին» N 284 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման նախաբանում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Հիմք ընդունելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասը`» բառերը.
2) որոշման վերնագրում և որոշմամբ սահմանված հավելվածի վերնագրում ««ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ»» բառից առաջ լրացնել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը.
3) որոշման 1-ին կետում և որոշմամբ սահմանված հավելվածի 1-ին կետում ««ժողովրդական»» բառից առաջ լրացնել «Արցախի Հանրապետության» բառերը.
4) որոշմամբ սահմանված հավելվածի 2-րդ կետի 1-ին պարբերությունում «Արցախի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ» բառերից հետո լրացնել «Արցախի Հանրապետության վաստակավոր շինարար» բառերը, «վաստակավոր մարզիչ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության վաստակավոր մարզիչ» բառերով, «ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող» բառերը՝ «Արցախի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող» բառերով, իսկ «կոլեկտիվ» բառը՝ «կոլեկտիվի» բառով.
5) որոշմամբ սահմանված հավելվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությունում «թոշակառու է (չի զբաղեցնում պետական և համայնքային պաշտոն կամ չի կատարում վճարովի այլ աշխատանք)» բառերը փոխարինել «կենսաթոշակառու է և չի զբաղեցնում պետական կամ համայնքային պաշտոն» բառերով.
6) որոշմամբ սահմանված հավելվածի 4-րդ կետում «դիմումի» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ դիմում)» բառերը, «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի» բառերով, «բաժինների (այսուհետ՝ տարածքային բաժին)» բառերը՝ «ստորաբաժանումների (այսուհետ՝ տարածքային ստորաբաժանում)» բառերով, ««Միասնական սոցիալական ծառայություն»» բառերից առաջ լրացնել «աշխատակազմի» բառը և կետից հանել երկրորդ և երրորդ պարբերությունները.
7) որոշմամբ սահմանված հավելվածի 4-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերում «տարածքային բաժին» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով փոխարինել «տարածքային ստորաբաժանում» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.
8) որոշմամբ սահմանված հավելվածի 5-րդ կետից հանել «պատվովճար նշանակող», «կամ Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների», «կամ Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները», «կամ փոստային բաժանմունքի դրոշմակնիքի վրա նշված» բառերը և առաջին պարբերության երկրորդ նախադասությունը, իսկ երկրորդ պարբերությունում «տեղեկացնում են» բառերը փոխարինել «տեղեկացնում է» բառերով.
9) որոշմամբ սահմանված հավելվածի 6-րդ կետում «հաջորդ» բառը փոխարինել «տվյալ» բառով.
10) որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետում «օրենքով» բառից առաջ լրացնել ««Պետական կենսաթոշակների մասին»» բառերը.
11) որոշմամբ սահմանված հավելվածի 11-րդ կետում՝
ա. առաջին և երկրորդ պարբերություններից հանել «կամ վճարովի այլ աշխատանք կատարելու» բառերը,
բ. երրորդ պարբերությունում «վերադարձման» բառից հետո լրացնել «Արցախի Հանրապետության պետական բյուջե» բառերը.
12) որոշմամբ սահմանված հավելվածի 12-րդ կետում՝
ա. հանել «կամ վճարովի այլ աշխատանքից» բառերը,
բ. հանել «կամ Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ» բառերը.
13) 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13-րդ կետ.
«13. Դադարեցված պատվովճարի վճարումը վերսկսվում է, եթե անձը չունի ավել վճարված պատվովճարի գծով Արցախի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորություն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա 1-ին կետի 5-րդ ենթակետի, 11-րդ և 12-րդ ենթակետերի «ա» պարբերությունների գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
3. Եթե «վաստակավոր» պատվավոր կոչման արժանացած և պետական կամ համայնքային պաշտոն չզբաղեցնող անձի պատվովճարի իրավունքն առաջացել է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, ապա նրան պատվովճար է նշանակվում կամ դադարեցված պատվովճարի վճարումը վերսկսվում է՝
1) 2022 թվականի հունվարի 1-ից, եթե 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ նա ունի պատվովճարի իրավունք և գրավոր դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայության» գործակալության ստորաբաժանում (այսուհետ՝ տարածքային ստորաբաժանում) են ներկայացվել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը.
2) պատվովճարի իրավունքն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից, եթե նրա պատվովճարի իրավունքն առաջացել է 2022 թվականի հունվարի 1-ից հետո և գրավոր դիմումն ու անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը տարածքային ստորաբաժանում են ներկայացվել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը.
3) գրավոր դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային ստորաբաժանում ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դրանք ներկայացվել են 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո:
(3-րդ կետը փոփ. 07.02.23 N 56-Ն)
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 սեպտեմբերի 2022 թվական: