Համարը 
N 135-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.03.01-2023.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 06.03.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
03.03.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
03.03.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.03.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ, ՎԹԱՐԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 2023թ.

N 135-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ,

ՎԹԱՐԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ

ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման նպատակով աշխատունակ բնակչության և տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2023 թվականի

մարտի 3-ի N 135-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ,

ՎԹԱՐԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ

ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում (այսուհետ՝ պատերազմական ժամանակաշրջան) ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող պետական կառավարման մարմինների կողմից պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման նպատակով աշխատունակ բնակչության՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց և տրանսպորտային միջոցների ներգրավման հետ կապված հարաբերությունները։

2. Սույն կարգի իրավական հիմքերն են Արցախի Հանրապետության Սահմանադրությունը, Քաղաքացիական օրենսգիրքը, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքները և այլ նորմատիվ իրավական ակտերը։

3. Պատերազմական ժամանակաշրջանի փոխադրվելու դեպքում պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման նպատակով աշխատունակ բնակչությունը և տրանսպորտային միջոցները ներգրավվում են առանձնահատուկ դեպքերում՝ կապված պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման անհրաժեշտության հետ:

 

2. ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ,

ՎԹԱՐԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

ՈՒ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Պատերազմական ժամանակաշրջանում պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման նպատակով աշխատունակ բնակչությունը ներգրավվում է «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով, «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 12-րդ հոդվածի 6-րդ մասի «զ» կետով սահմանված կարգով:

5. Պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը աշխատունակ բնակչության ներգրավումը կազմակերպում է Արցախի Հանրապետության պաշտպանության բնագավառում լիազորված մարմինը՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով:

6. Պատերազմական ժամանակաշրջանում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների անմիջական կատարմանը ներգրավվում են փրկարարական ուսուցում անցած և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից որակավորված և զորահավաքային զորակոչում չընդգրկված անձինք՝ քաղաքացիական պաշտպանության պլաններին համապատասխան:

7. Փրկարարներ չհանդիսացող և զորահավաքային զորակոչում չընդգրկված անձինք վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքներում կարող են ներգրավվել կամավոր հիմունքներով, եթե օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ:

8. Սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերում նշված անձանց վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքներում ներգրավելու մասին որոշում ընդունում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ղեկավարները:

9. Վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքներում ընդգրկված անձանց վրա տարածվում են փրկարարների համար սահմանված արտոնությունները և երաշխիքները:

10. Պատերազմական ժամանակաշրջանում պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման նպատակով ներգրավված՝ պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) կամ առողջությանը պատճառված վնասների հետևանքով մահացած անձանց աճյունների տեղափոխման, թաղման, գերեզմանների կառուցման և բարեկարգման հետ կապված ծախսերի հատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով:

11. Սույն կարգի 7-րդ կետում նշված աշխատանքներում կարող են ներգրավվել տասնվեց տարին լրացած, օրենքով սահմանված կարգով լրիվ ծավալով աշխատանքային գործունակություն ձեռք բերած անձինք:

12. Պատերազմական ժամանակաշրջանում պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման նպատակով ներգրավված աշխատունակ բնակչությանը տրամադրվում է փաստաթուղթ՝ համաձայն ձև Ν 1-ի, որը հավաստում է նրա մասնակցությունը:

13. Սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերում նշված և Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով աշխատող համարվող անձինք պատերազմական ժամանակաշրջանում պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման նպատակով ներգրավվելու դեպքում ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունների կատարումից՝ պահպանելով աշխատատեղը (պաշտոնը):

 

3. ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ,

ՎԹԱՐԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

ՈՒ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ

 

14. Պատերազմական ժամանակաշրջանում պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման նպատակով սեփականության իրավունքով ֆիզիկական, իրավաբանական անձանց և տեղական ինքակառավարման մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցները ներգրավվում են հետագա համարժեք փոխհատուցմամբ՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանված կարգերով:

15. Պատերազմական ժամանակաշրջանում պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները՝ բացառությամբ Արցախի Հանրապետության պաշտպանության բնագավառում լիազորված մարմնի կողմից կցագրվածների, ներգրավվում են հանձնման-ընդունման ակտով՝ համաձայն ձև Ν 2-ի, որը կազմվում է երկու օրինակից և ստորագրվում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ, նրա բացակայության դեպքում օրինական տիրապետող ֆիզիկական կամ իրավաբանական անձի ներկայացուցչի ու ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող պետական կառավարման համակարգի մարմնի իրավասու պաշտոնատար անձի կողմից:

16. Տրանսպորտային միջոցն հանձնման-ընդունման կետ հասցվում է ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող պետական կառավարման համակարգի մարմնի ուժերով:

17. Եթե տրանսպորտային միջոցի ներգրավման հետ միաժամանակ համապատասխան միջոցառմանն օրենքով սահմանված կարգով կանչվում է նաև տրանսպորտային միջոցը վարող քաղաքացին, ապա հանձնման-ընդունման կետում կազմվում է միայն տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի մասին ակտ՝ համաձայն ձև Ν 3-ի, որը կազմվում է երկու օրինակից և ստորագրվում է տրանսպորտային միջոցը ներկայացնողի և ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող պետական կառավարման համակարգի մարմնի համապատասխան իրավասու պաշտոնատար անձի կողմից:

18. Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ բացակայության կամ վերջինիս կողմից հանձնման-ընդունման ակտը ստորագրելուց հրաժարվելու դեպքում տրանսպորտային միջոցը կարող է վերցվել հարկադիր կարգով, որի վերաբերյալ ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող պետական մարմնի իրավասու պաշտոնատար անձի կողմից կազմվում է համապատասխան արձանագրություն: Այն դեպքում, երբ պատերազմական ժամանակաշրջանից բխող հանգամանքների ուժով անհնարին է հանձնման-ընդունման ակտ կամ արձանագրություն կազմելը, ապա դրանք կազմվում են նման հնարավորություն առաջանալու պահին, բայց ոչ ուշ, քան պատերազմական ժամանակշրջանի դադարեցումից հետո` մեկշաբաթյա ժամկետում:

19. Կազմված փաստաթղթերը՝ հանձնման-ընդունման ակտը կամ տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի մասին ակտը կամ արձանագրությունը պահվում են ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող պետական մարմնում, դրանց օրինակն հանձնվում է տրանսպորտային միջոցի օրինական տիրապետողին կամ սեփականատիրոջն առձեռն կամ ուղարկվում է պատվիրակված փոստով, սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի հաշվառման կամ գտնվելու վայրի հասցեով: Եթե փոստով ուղարկված փաստաթղթերը վերադարձվել են, կամ ծանուցման փաստը չի հաստատվել, կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ պատշաճ կարգով ուղարկված (հանձնվող) փաստաթղթերը, և առկա է փաստաթղթերը հանձնողի նշումը այդ մասին, ապա փաստաթուղթը տեղադրվում է Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։ Այն դեպքերում, երբ փաստաթուղթը տեղադրվում է Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների կայքում, ապա փաստաթուղթը համարվում է հանձնված փաստաթղթի մասին ծանուցումը ինտերնետային կայքում տեղադրվելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:

20. Ներգրավված տրանսպորտային միջոցը վերադարձվում է տեխնիկապես սարքին ու շահագործման համար պիտանի վիճակում` տրանսպորտային միջոցը ներգրավելիս կազմված տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի մասին կամ հանձնման-ընդունման ակտին համապատասխան: Եթե տրանսպորտային միջոցը անհնար է վերադարձնել կամ վերադարձվում է վնասված, ապա տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի դիմումի հիման վրա տրվում է համարժեք փոխհատուցում՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

21. Պետական և տարածքային կառավարման մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների օգտագործման և տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դեպքում փոխհատուցում չի տրվում:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

Ձև Ν 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Տրվում է __________________________________________________________________________ այն

(ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը)

մասին, որ նա ներգրավված (ներգրավվել) է ___________________ժամանակահատվածում պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացմանը:

Աշխատանքի բնույթը_________________________, անվանումը _____________________________

________________________________________________________________________________________

(պատասխանատու պետական մարմինի անվանումը)

__________________________________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

_____________________

 (ստորագրությունը)

Կ.Տ.

 

___________________20____թ.

 

 

Ձև Ν 2

 

Ա Կ Տ

ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ

ԱՆՁԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

______________________________________________________________________________________- ը՝

 (ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող պատասխանատու պետական մարմինը)

ի դեմս ի,________________________________________________________________________________ի,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

մի կողմից (այսուհետ` ընդունող), և___________________________________________________________

______________________________________________________________________________________- ը՝

(ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը կամ իրավաբանական անձի անվանումը)

ի դեմս - ի,_____________________________________________________________________________- ի,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

_________________________________________________________________________________________

(հանձնման ընդունման կետ` հասցե)

մյուս կողմից (այսուհետ` հանձնող), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի և Արցախի Հանրապետության կառավարության 20___ թվականի __________ _____ Ν ____-Ն որոշման պահանջներին համապատասխան հանձնողը հանձնեց, իսկ ընդունողն ընդունեց հետևյալ տրանսպորտային միջոցները.

 

NN ը/կ

Տրանսպորտային միջոցի անվանումը

Տրանսպորտային միջոցի վիճակը

Տրանսպորտային միջոցի քանակը

1.

     

2.

     

 

Հանձնեց

Ընդունեց

_____________________________________

(ֆիզիկական անձի ազգանունը, անունը,

_____________________________________

(պատասխանատու պետական մարմինը)

_____________________________________

հայրանունը, բնակության վայրը, անձնագրի տվյալները,

____________________________________

_____________________________________

 իրավաբանական անձի անվանումը)

_____________________________________

_____________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

_____________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

_____________________________________

(ստորագրությունը)

_____________________________________

(ստորագրությունը)

Կ.Տ.

Կ.Տ.

_____________________________________

_____________________________________

___________________________20____թ.

___________________________20____թ.

 

 

Ձև Ν 3

 

ԱԿՏ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

Տրանսպորտային միջոցի մակնիշը_____________________պետհամարանիշը_________________

տիպը_______________, N_________, թողարկման տարեթիվը____________________________

տեխնիկական անձնագրի N___________ տրված է ______________________________________

______________________________________________________________________________ 

(ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը կամ իրավաբանական անձի անվանումը)

 

Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը

 

1. Շարժիչ ________________________________________________________________

2. Ղեկային համակարգ ______________________________________________________

3. Կցորդային մեխանիզմ _____________________________________________________

4. Փոխանցման տուփ________________________________________________________

5. Առջևի կամրջակ _________________________________________________________

6. Հետևի կամրջակ__________________________________________________________

7. Արգելակման համակարգ____________________________________________________

8. Թև ծածկոց (копот)________________________________________________________

9. Շրջանակ (ресоры)________________________________________________________

10. Թափքի արտաքին տեսքը__________________________________________________

11. Էլեկտրականություն______________________________________________________

12. Վառելիքի սնուցում_______________________________________________________

13. Հովացման համակարգ_____________________________________________________

14. Անվադողեր_____________________________________________________________

15. Վազքի ցուցանիշ_________________________________________________________

16. Եվ այլ տեղեկություններ___________________________________________________

 

Ներկայացնող

___________________________________

(ֆիզիկական անձի ազգանունը, անունը,

 

Կազմող

____________________________

(պատասխանատու պետական մարմինը)

___________________________________

հայրանունը, բնակության վայրը, անձնագրի տվյալները,

 

____________________________

____________________________________________________________________________,

իրավաբանական անձի անվանումը)

_____________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

___________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

_____________________________

(ստորագրությունը)

Կ.Տ.

 

______________________________

(ստորագրությունը)

Կ.Տ. 

_____________________20____թ.

 

______________________20____թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մարտի 2023 թվական