Համարը 
ՆՀ-109-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.03.01-2023.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 01.03.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
01.03.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
01.03.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.03.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆՀ-108-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆՀ-108-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` որոշում եմ.

 

1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Արցախի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրով Արցախի Հանրապետության պետական նախարարին (այսուհետ՝ պետական նախարար) վերապահված են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական սեփականությունը և ֆինանսական միջոցները կառավարելու գործառույթներ:

Արցախի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրով պետական նախարարին վերապահված են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի, արդարադատության նախարարի, գյուղատնտեսության նախարարի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, քաղաքաշինության նախարարի և ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գործունեության համակարգման գործառույթներ:

Պետական նախարարը իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան և դրանցով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:»:

 

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2023 թվականի մարտի 1

Ստեփանակերտ

ՆՀ-109-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 մարտի 2023 թվական