ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2023 թվականի
փետրվարի 23-ին |
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ
ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2018 թվականի հոկտեմբերի 31-ի ՀՕ-51-Ն օրենքի 65-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 65. |
Զինծառայողների բնակարանային ապահովությունը |
1. Պայմանագրային զինծառայողները ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են ծառայողական բնակարաններով՝ մինչև մշտական բնակտարածքով ապահովումը: Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվում է դրամական օգնություն՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, պայմաններով և չափերով:
2. Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով սպայական և ավագ ենթասպայական կազմերի, ինչպես նաև պայմանագրային զինծառայողները կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից:
3. Զինծառայողներին, նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, ովքեր հաշվառվում են որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, հատկացվում է բնակարան կամ բնակելի տուն կամ բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու համար տրամադրվում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, պայմաններով և չափերով:
4. Սույն հոդվածով սահմանված զինծառայողների բնակարանային ապահովությունն իրականացվում է յուրաքանչյուր տարվա Արցախի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան պետական լիազոր մարմնին հատկացված միջոցների հաշվին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2023 թվականի մարտի 6
Ստեփանակերտ
ՀՕ-5-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մարտի 2023 թվական