Համարը 
ՀՕ-3-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.03.01-2023.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 07.03.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.02.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.03.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.03.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2023 թվականի

փետրվարի 23-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-60-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասում «նշանակելու» բառից հետո լրացնել «կամ կենսաթոշակի տեսակը փոխելու» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 13-րդ մասում «ուսումնական հաստատությունում» բառերից հետո լրացնել «կամ առաջին խմբի հաշմանդամ է» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասում «մասը» բառից հետո լրացնել «(նշանակված սոցիալական կենսաթոշակը չի վճարվում)» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 55-րդ հոդվածում՝

1) 12-րդ մասում «2019 թվականի մարտի 15-ից» բառերը փոխարինել «2019 թվականի մարտի 1-ից» բառերով, «2021 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «2021 թվականի ապրիլի 1-ը» բառերով, իսկ «2022 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերը՝ «2023 թվականի մայիսի 1-ը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ մաս.

«16. Եթե արտակարգ իրավիճակում հայտնված օտարերկրյա պետությունում գտնվող անձի կենսաթոշակ վճարելը դադարեցվել է սույն օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կամ 2.1-ին կամ 3-րդ կետով սահմանված հիմքերով, ապա նրա կենսաթոշակի վճարումը վերսկսվում և չվճարված կենսաթոշակը վճարվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2023 թվականի մարտի 6

Ստեփանակերտ

ՀՕ-3-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մարտի 2023 թվական