ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1013-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի ««Արցախի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ռազմական ամբիոն ստեղծելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 4-ի N 125 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1013-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 8-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«1) Ռազմական ամբիոնի պետի, նրա տեղակալների, ցիկլերի պետերի, ավագ դասախոսների և դասախոսների թեկնածուներին պաշտպանության նախարարի ներկայացմամբ նշանակում է համապատասխան պաշտոնների.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մարտի 2023 թվական