ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ՎԱՌԵԼԻՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1302-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել վառելիքի վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Վառելիքի վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ սահմանելու մասին» N 1302-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես։
4. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելն Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կողմից տրամադրված կտրոնները պահպանում են իրենց գործողությունը:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2023 թվականի մարտի 10-ի N 147-Ն որոշման |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ
ՎԱՌԵԼԻՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ
1. Վառելիքի վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգով (այսուհետ՝ Կարգ) սահմանվում են Արցախի Հանրապետության տարածքում բենզինի կամ դիզելային վառելիքի (այսուհետ՝ վառելիք) վաճառքի և ձեռքբերման հետ կապված հարաբերությունները:
2. Վառելիքի վաճառք իրականացնող հարկ վճարողները (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտներ) վառելիքի վաճառքն իրականացնում են բացառապես Կարգի 13-րդ կետում նշված մարմինների կողմից տրված վառելիքի ձեռքբերման կտրոնով (այսուհետ՝ կտրոն)։
3. Կտրոն ստանալու նպատակով Արցախի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը հայտ են ներկայացնում Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն):
4. Ստեփանակերտ քաղաքում և Արցախի Հանրապետության շրջաններում (այսուհետ՝ շրջաններ) բնակվող ֆիզիկական անձինք կտրոն ստանալու նպատակով հայտը ներկայացնում են համապատասխանաբար Ստեփանակերտի քաղաքապետարան, շրջանների վարչակազմեր (այսուհետ՝ շրջվարչակազմեր) կամ համայնքի ղեկավարին:
5. Համայնքի ղեկավարը (բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի) ստացված հայտերը ոչ ուշ, քան դրանք ստանալու հաջորդ աշխատանքային օրն ուղարկում է համապատասխան շրջվարչակազմ:
6. Կարգի 10-րդ կետի 1-18-րդ ենթակետերով նախատեսված նպատակներով վառելիք ձեռք բերելու համար ներկայացվում է N 1 ձևին համապատասխանող հայտ, իսկ 19-21-րդ կետերով նախատեսված նպատակներով կարող է ներկայացվել ցանկացած ձևի հայտ։
7. Տնտեսավարող սուբյեկտները յուրաքանչյուր օր՝ մինչև ժամը 18:00-ն Ծառայությանը տեղեկություններ են տրամադրում համապատասխանաբար Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում տեղակայված լիցքավորման կետերում և պահեստներում ունեցած վառելիքի քանակի վերաբերյալ:
8. Տնտեսավարող սուբյեկտները լիցքավորման կետերում հավաքված կտրոնները փոխանցում են Ծառայությանը:
9. Ծառայությունը Կարգի 7-րդ կետում նշված և հավաքված կտրոնների վերաբերյալ տեղեկությունները փոխանցում է Ստեփանակերտի քաղաքապետարան և շրջվարչակազմեր:
10. Վառելիք տրամադրվում է հետևյալ նպատակներով՝
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման.
2) բժշկական հիմնարկների աշխատանքների կազմակերպման.
3) հացի արտադրության և մատակարարման կազմակերպման.
4) առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների մատակարարման.
5) միկրոավտոբուսներով և ավտոբուսներով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցման.
6) էներգոհամակարգում վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպման.
7) հուղարկավորությունների կազմակերպման.
8) ապահովագրական գործակալների գործունեության կազմակերպման.
9) անհետաձգելի գյուղատնտեսական աշխատանքների, գյուղատնտեսական ֆերմաներում պահվող կենդանիների և թռչունների խնամքի կազմակերպման (հաշվի առնելով գտնվելու վայրի հեռավորությունը).
10) զանգվածային լրատվամիջոցների գործունեության կազմակերպման.
11) Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և կրթական համակարգի հաստատություններին վառելափայտի տեղափոխման կազմակերպման.
12) ռազմավարական նշանակության օբյեկտների աշխատանքների կազմակերպման.
13) ինկասացիոն գործառնությունների իրականացման.
14) անհետաձգելի շինարարական աշխատանքների կազմակերպման.
15) պարենային և ոչ պարենային ապրանքների արտադրության կազմակերպման.
16) հիվանդ կամ հաշմանդամ քաղաքացիների անհետաձգելի տեղաշարժի, բժշկական հիմնարկներից դուրս գրվող քաղաքացիների տեղաշարժի (հանրային տրանսպորտով տեղաշարժի անհարմարության դեպքում) կազմակերպման.
17) շուրջօրյա ռեժիմով պայմանավորված աշխատողների՝ գիշերային ժամերին աշխատանքի վայր ներկայանալն ապահովելու.
18) բժշկական հիմնարկներում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձանց ընտանիքի անդամների տեսակցության կազմակերպման (հաշվի առնելով գտնվելու վայրի հեռավորությունը).
19) տաքսի ծառայությունների մատուցման նպատակով բնական (սեղմված) գազով աշխատող թեթև մարդատար ավտոմեքենաների շարժիչի գործարկման.
20) ֆիզիկական անձանց՝ բնական (սեղմված) գազով աշխատող մեքենաների շարժիչի գործարկման.
21) սույն կարգով չնախատեսված՝ այլ անկանխատեսելի դեպքերի համար:
11. Կարգի 10-րդ կետով սահմանված հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը:
12. Կարգի 10-րդ կետով սահմանված առաջնահերթությունների շրջանակը Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրով ստեղծված օպերատիվ շտաբի (այսուհետ՝ Օպերատիվ շտաբ) կողմից կարող է կրճատվել այլընտրանքային վառելիքի (բնական գազի) առկայության դեպքում:
13. Արցախի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին վառելիք ձեռք բերելու համար կտրոնները տրամադրվում են Ծառայության, իսկ Ստեփանակերտ քաղաքում կամ շրջանում բնակվող ֆիզիկական անձանց՝ համապատասխանաբար Ստեփանակերտի քաղաքապետարանի կամ շրջվարչակազմի ղեկավարի կողմից՝ ներկայացված հայտերի քննարկման արդյունքում կայացրած որոշման հիման վրա։
14. Հայտը կարող է ներկայացվել թղթային (առձեռն կամ փոստով) կամ էլեկտրոնային տարբերակով՝ համապատասխան մարմնի պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկելով:
15. Հայտերը բավարարվում են ամբողջությամբ կամ մասնակի կամ մերժվում են: Հայտերը քննարկվում են՝ հաշվի առնելով վառելիքի ունեցած պաշարը, Ծառայության կողմից սահմանված՝ որոշակի ժամանակահատվածում օգտագործման համար թույլատրելի չափաբաժինը:
16. Հայտերի քննարկման արդյունքների մասին յուրաքանչյուր օր՝ մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը Ստեփանակերտի քաղաքապետարանն ու շրջվարչակազմերը տեղեկություններ են ներկայացնում Ծառայություն։
17. Հայտերի ամբողջությամբ կամ մասնակի բավարարման դեպքում Ծառայության պետի կամ Ստեփանակերտի քաղաքապետի կամ շրջվարչակազմի ղեկավարի կողմից լրացվում է կտրոն (համաձայն համապատասխանաբար N2 և N3 ձևերի), որի վրա նշվում են հայտատուի անունը, ազգանունը, հայրանունը (իրավաբանական անձ հայտատուի դեպքում՝ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), տրանսպորտային միջոցի համարանիշը (եթե վառելիքը ստանում է տրանսպորտային միջոցը լիցքավորելու համար), ինչպես նաև վառելիքի ծավալը։ Կտրոնը կնքվում է համապատասխան պաշտոնատար անձի կնիքով։ Կտրոնը լրացվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը տրվում է հայտատուին, իսկ մյուսը պահվում է կտրոնը տրամադրած մարմնում:
18. Վառելիքի սակավությամբ պայմանավորված, Օպերատիվ շտաբի հրահանգավորմամբ, կարող է ժամանակավորապես դադարեցվել Կարգի 10-րդ կետի 19-րդ և (կամ) 20-րդ ենթակետերով սահմանված նպատակներով հայտերի ընդունումը:
19. Հայտը չբավարարվելու դեպքում այդ մասին տեղյակ է պահվում հայտատուն՝ հեռախոսազանգի միջոցով, բանավոր ներկայացնելով մերժման պատճառները:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
________________________________ |
Հ Ա Յ Տ
ՎԱՌԵԼԻՔԻ ՍՏԱՑՄԱՆ
| |
______ _______________ 20___ թ. |
|
|
Խնդրում եմ Ձեզ |
________________________________________________________________
(վառելիքը ձեռք բերող կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, |
______________________________________________________________________________-ին
ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը)
|
Տրամադրել վառելիք |
____________________________________________________________
(անվանումը, քանակը (լիտրերով)) |
_________________________________________________________________________________
(նշել ստացման անհրաժեշտությունը, օգտագործման օրերի քանակը, մեքենաների թիվը)
________________________________________________________________________________:
Տրանսպորտային միջոցի համարանիշը (եթե վառելիքը
տրամադրվում է տրանսպորտային միջոցը լիցքավորելու համար) _______________________________________
|
Պայմանավորված իմ գտնվելու վայրով՝
նպատակահարմար է վառելիքը ձեռք բերել |
__________________________ից:
(նշել քաղաքի (շրջկենտրոնի) անվանումը) |
Վառելիքի ձեռքբերման դիմաց վճարումն իրականացվելու է
|
1. Կանխիկ |
|
2. Անկանխիկ |
|
3. Կտրոնով |
|
4. Օպերատիվ շտաբի անվամբ
պարտավորության ձևավորում |
|
Կտրոնով վճարում կատարվելու դեպքում նշել վառելիքի լցման կետի անվանումը՝
Դիմող՝
|
Կազմակերպության տնօրեն
(անհատ ձեռնարկատեր) |
___________________
(անունը, ազգանունը) |
_________________
(ստորագրությունը) |
|
Ֆիզիկական անձ |
_________________
(անունը, ազգանունը) |
________________
(ստորագրությունը) | |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՎԱՌԵԼԻՔԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԿՏՐՈՆ
|
Կտրոնի N ______________ |
______ ___________________ 20____ թ. |
|
Վառելիքը տրամադրող |
______________________________________________________________
(կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), | _________________________________________________________________________________
հարկ վճարողի հաշվառման համարը)
|
Վառելիքը ձեռք բերող |
_______________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), |
_________________________________________________________________________________
հարկ վճարողի հաշվառման համարը)
Տրանսպորտային միջոցի համարանիշը (եթե վառելիքը
տրամադրվում է տրանսպորտային միջոցը լիցքավորելու համար)________________________________________
|
Բացթողման ենթակա վառելիքի |
________________________________________________________
(անվանումը, քանակը (լիտրերով)) |
|
1. Կանխիկ |
|
2. Անկանխիկ |
|
3. Կտրոնով |
|
4. Օպերատիվ շտաբի անվամբ
պարտավորության ձևավորում |
|
|
Լիազոր մարմնի ղեկավար՝ |
Ստացա մեկ օրինակը՝ |
|
________________________________
անուն, ազգանուն, ստորագրություն |
____________________________________________
լիազորված անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները |
|
Կ.Տ |
___________
ստորագրություն | |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ____________________________________
ՎԱՌԵԼԻՔԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԿՏՐՈՆ
|
Կտրոնի N ______________ |
______ ___________________ 20____ թ. |
|
Վառելիքը տրամադրող |
______________________________________________________________
(կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), | _________________________________________________________________________________
հարկ վճարողի հաշվառման համարը)
|
Վառելիքը ձեռք բերող |
_______________________________________________________________
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները) |
_________________________________________________________________________________
Տրանսպորտային միջոցի համարանիշը (եթե վառելիքը
տրամադրվում է տրանսպորտային միջոցը լիցքավորելու համար)________________________________________
|
Բացթողման ենթակա վառելիքի |
________________________________________________________
(անվանումը, քանակը (լիտրերով)) |
|
1. Կանխիկ |
|
2. Անկանխիկ |
|
3. Կտրոնով |
|
4. Օպերատիվ շտաբի անվամբ
պարտավորության ձևավորում |
|
|
Լիազոր մարմնի ղեկավար՝ |
Ստացա մեկ օրինակը՝ |
|
________________________________
անուն, ազգանուն, ստորագրություն |
____________________________________________
լիազորված անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները |
|
Կ.Տ |
___________
ստորագրություն | |