Համարը 
N 267-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.04.01-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 25.04.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.04.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.04.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.04.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 ապրիլի 2023թ.

N 267-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014

ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 19-ի «Պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի N 709 և 2009 թվականի հունվարի 29-ի N 33-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 385-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

2) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված N 4 հավելվածում.

ա. «Մշակույթի տներ, պալատներ, կենտրոններ» բաժնի 3-րդ տողի «1.93» թիվը փոխարինել «2.17» թվով,

բ. ««Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բաժնի 4-րդ տողում «Էլեկտրագործ-փականագործ» բառերից հետո լրացնել «, դիզելավար» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2023 թվականի

ապրիլի 19-ի N 267-Ն որոշման

 

 

«Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2014 թվականի

հունիսի 19-ի N 385-Ն որոշման

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

 

Պաշտոնների անվանումը

Պաշտոնային

դրույքաչափի

հաշվարկման

գործակիցը

ԱՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

 

Գրասենյակի ղեկավար

8,80

Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական

6,60

Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական

6,28

Գրասենյակի ղեկավարի խորհրդական

3,60

Գրասենյակի ղեկավարի օգնական

3,00

Վարչության պետ

7,10

Վարչության պետի տեղակալ

6,80

Բաժնի պետ, քարտուղարության պետ

6,62

Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղար

6,62

Գլխավոր մասնագետ

5,46

Անվտանգության խորհրդի քարտուղարի ռեֆերենտ

4,80

Առաջատար մասնագետ

3,73

Առաջին կարգի մասնագետ

2,35

ՌՈՒՍԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱԽՄԲԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 

Կենտրոնի աշխատակազմի ղեկավար

7,10

Բաժնի պետ

6,62

Գլխավոր մասնագետ

5,46

Առաջատար մասնագետ

3,73

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀՀ-ՈՒՄ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲ

 

Շտաբի պետ

10,50

Շտաբի պետի տեղակալ

7,80

Շտաբի պետի օգնական

3,00

Բաժնի պետ

5,64

Գլխավոր մասնագետ

4,66

Առաջատար մասնագետ

3,19

Առաջին կարգի մասնագետ

2,02

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

Գործակալության պետ

10,50

Գործակալության պետի տեղակալ

7,80

Գործակալության պետի օգնական

3,00

Բաժնի պետ

5,64

Գլխավոր մասնագետ

4,66

Առաջատար մասնագետ

3,19

ԱՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Պետական նոտարի օգնական

1,80

ԱՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Վարչատնտեսական բաժնի վարիչ

3,19

ԱՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Թեժ գծի օպերատոր

2,08

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն

 

Հանձնաժողովի նախագահ

6,82

Բաժնի պետ

4,66

Հանձնաժողովի բժիշկ մասնագետ

5,83

Բաժնի բժիշկ մասնագետ, հոգեբան

4,20

Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն

 

Կենտրոնի տնօրեն

5,64

Ծրագրերի համակարգման և վերլուծությունների բաժնի պետ

4,66

Ծրագրերի համակարգման և վերլուծությունների բաժնի մեթոդաբան

3,19

Ծրագրերի համակարգման և վերլուծությունների բաժնի վերապատրաստման մասնագետ

2,74

Ստեփանակերտի սոցիալ-հոգեբանական աջակցության բաժնի պետ

4,66

Ստեփանակերտի սոցիալ-հոգեբանական աջակցության բաժնի պետի տեղակալ

3,73

Մարտունու սոցիալ-հոգեբանական աջակցության բաժնի պետ

3,85

Մարտակերտի սոցիալ-հոգեբանական աջակցության բաժնի պետ

3,85

Ասկերանի սոցիալ-հոգեբանական աջակցության բաժնի պետ

3,85

Հոգեբան

3,50

Սոցիալական աշխատող

3,16

Սոցսպասարկող

3,16

ԱՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Օպերատորների խմբի ավագ

2,12

Օպերատոր` եթերի դիտարկման գծով

1,73

ԱՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ

ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ծրագրերի կառավարիչ, տնտեսագետ - վերլուծաբան

4,56

Ճարտարապետ-վերահսկող

4,20

Ավագ հերթապահ

3,00

Զբոսաշրջության գլխավոր խորհրդատու

2,76

Հերթապահ

2,40

Ստեփանակերտ քաղաքի զբոսաշրջության խորհրդատու

2,40

Շուշիի շրջանի զբոսաշրջության խորհրդատու

2,28

ԱՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Կապիտալ շինարարության վարչության պետ

7,27

Կապիտալ շինարարության վարչության պետի տեղակալ

6,60

Կապիտալ շինարարության վարչության բաժնի պետ

5,78

Կապիտալ շինարարության վարչության գլխավոր մասնագետ-տեխհսկիչ

5,06

Կապիտալ շինարարության վարչության առաջատար մասնագետ-տեխհսկիչ

4,33

Կապիտալ շինարարության վարչության առաջին կարգի մասնագետ-տեխհսկիչ

3,00

ԱՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ֆինանսական դիտարկումների բաժնի պետ

4,66

Ֆինանսական դիտարկումների բաժնի գլխավոր մասնագետ

3,19

Ֆինանսական դիտարկումների բաժնի առաջատար մասնագետ

2,74

Ֆինանսական դիտարկումների բաժնի առաջին կարգի մասնագետ

2,02

ԱՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ՀՀ-ում ԱՀ պետական եկամուտների կոմիտեի լիազոր ներկայացուցիչ

3,60

Պահակախմբի ղեկավար

3,00

ԱՀ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

 

Կապիտալ շինարարության վարչության պետ

7,27

Կապիտալ շինարարության վարչության բաժնի պետ

5,78

Կապիտալ շինարարության վարչության գլխավոր մասնագետ

5,06

Կապիտալ շինարարության վարչության առաջատար մասնագետ

4,33

Կապիտալ շինարարության վարչության առաջին կարգի մասնագետ

3,00

ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Բժիշկ

2,99

Հոգեբան

2,35

Լաբորանտ

1,89

Ավագ բուժքույր

1,75

Բուժքույր

1,70

Հաշվապահ

2,69

ԱՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Վարչության, բաժնի գլխավոր մասնագետ, բժշկական ապահովման բաժանմունքի բժիշկ

2,21

Վարչության, բաժնի առաջատար մասնագետ, սակրավորական խմբի սակրավոր

1,93

Վարչության, բաժնի առաջին կարգի մասնագետ

1,75

ԱՀ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Հաշվապահ

2,40

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

 

Շինարարության և բարեկարգման բաժնի պետ

5,64

Շինարարության և բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետ-տեխհսկիչ

3,85

Շինարարության և բարեկարգման բաժնի առաջատար մասնագետ-տեխհսկիչ

3,30

Ստեփանակերտ քաղաքի գլխավոր ճարտարապետ

4,20

ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄ

 

Գյուղատնտես

3,60

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի Ակնայում լիազոր ներկայացուցիչ

3,00

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի տեխհսկիչ

3,85

Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի լիազոր ներկայացուցիչ

2,40

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Նախարարի, գերատեսչության ղեկավարի հատուկ հանձնարարությունների գծով մասնագետ

2,64

Ստեփանակերտի քաղաքապետի, շրջանի վարչակազմի ղեկավարի հատուկ հանձնարարությունների գծով մասնագետ, նախարարության, գերատեսչության արարողակարգի մասնագետ

2,40

Ստեփանակերտի քաղաքապետարանի, շրջանի վարչակազմի արարողակարգի մասնագետ

2,16

Գրադարանավար

1,80

Արխիվավար (արխիվարիուս)

1,70

»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 ապրիլի 2023 թվական